Հասարակություն 16:39 21/01/2019 Հայաստան

«Գործ N° մարտի 1՛»

Հունվարի 18-ին 5-րդ ալիքի երեկոյան եթերում  հեռարձակվեց վավերագրող   ռեժիսոր Դմիտրի Նովոկշոնովի «Գործ N° մարտի 1» փաստագրական ֆիլմը: Սցենարի հեղինակներն են    հեռուստալրագրողներ,  «Խոսքի իրավունք» ծրագրի հաղորդավար Ռոման Բաբայանը և ռազմական լրագրող Անտոն  Գրիշինը: Պրոդյուսեր Արթուր Ապրեսովը չհասցրեց տեսնել ավարտուն ֆիլմը՝ անժամանակ մահվան պատճառով:

Պրոֆեսիոնալ ստեղծագործական կազմի ստեղծած ֆիլմում ներկայացված են 2008թ. հայաստանյան իրադարձությունները, ընդ որում՝  փետրվարի 19-29-ը  օր առ օր, մարտի 1-ը՝ գրեթե ժամ առ ժամ: Անդրադարձներ են կատարված  2018-ին վերաբացված «Մարտի 1-ի» գործին, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումներին,Վիքիլիկսի հրապարակումներին, ինչպես նաև  զուգահեռներ են անցկացված  1996 թ. նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերին, երբ հհշ-ական վերնախավը  բանակ հանեց ժողովրդի դեմ:

2008-ի  հին տեսագրություններն ուղեկցվում են  նոր նկարահանումներով, որոնցում  ամենատարբեր մարդիկ վերապրում են հարազատների կորստի կսկիծը,  վերհիշում են այդ օրերի դեպքերը և  իրենց գործողությունները: Այդ մարդկանց թվում են  զոհերի հարազատները, լրագրողներ, ականատեսներ, Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Արամ Մանուկյանը, Վազգեն Մանուկյանը,  Դավիթ Շահնազարյանը, ներքին զորքերի ժամկետային զինվոր, ՆԳ և ՊՆ նախարարները և այլն:  Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը հրաժարվել են հարցազրույցներ տալ:

Մեկ ու կես ժամ տևած ֆիլմի  ավարտին հնչում է հարց.  «... մարտի 1-ից անցել է տասը տարի, սա ընդամենը երեկ էր,  նույնիսկ  սա դեռ չի հասցրել  պատմություն դառնալ.... Բայց  ո՞վ է մեղավոր մարդկանց մահվան համար»:

Անպատասխան հարց մինչ օրս: Մինչդեռ  ՀՀ քաղաքացիների սպասելիքները միայն կոնկրետ  մահերի մեղավորներին գտնելուն և պատժելուն էր վերաբերում այն օրվանից,  երբ Փաշինյանը հայտարարեց, թե ամբողջովին բացահայտվելու է  ( իսկ օգոստոսին հայտարարեց, որ արդեն 100 տոկոս բացահայտվել է)   «մարտի 1-ի ոճրագործությունը»:  Հատկապես այն դեպքում, երբ  2011թ.  ԵԽԽՎ  1837 բանաձևի  եզրակացությամբ «.... 2008-ի մարտյան իրադարձություների էջը ի վերջո կարելի է փակված համարել»,  գործի վերաբացման համար պետք է որ ի հայտ եկած լինեին խիստ  կարևոր նորություններ.  պարզ տրամաբանությամբ՝   10 անձանց մահվան հանգամանքների բացահայտման հետ կապված: 

Ո՞ւր են անհերքելի ապացույցներով կոնկրետ կրակողները:  Եթե նրանք չկան, ուրիշ  ի՞նչ նոր բան պետք է իմանայինք մեր աչքի առաջ կատարվածի մասին... Պարզապես պետք է տասը տարի անց ականատեսը լինենք    արյան մեղքը  ուրիշի վրա բարդելու բազմաստիճան օպերացիայի՞ն:  
Որքան էլ ամենաբարձր աթոռից փորձ արվի  կռել-կոփել մարտիմեկյան նոր «ճշմարտություն», միևնույն է  երևանցիները հիշում են իրականությունը:   Նաև ա՛յս  ֆիլմում օգտագործված  վավերագրությունը չի թողնի մոռանալ 2008-ի փետրվար-մարտին չարտոնված հանրահավաքներում ԼՏՊ-ի կողմից  հնչող «անդադար բողոքի» կոչերը, ընտրական տեղամասերը դեռևս չփակված՝ սեփական հաղթանակի ազդարարումը,  ընտրություններում  հավաքած 21,5 տոկոսը եռապատկելով՝   ամբոխի մեջ ցասում բորբոքելը, բանակն ու հասարակությունը բարոյալքելու գրեթե հաջողված փորձերը, փետրվարի 19-ից թշնամություն քարոզելը, մարտի մեկին գիտակցաբար ժողովրդի և ներքին զորքերի միջև բախում հրահրելը:

Խրոնիկայի կադրերից հստակ երևում է, որ մարտի 1-ի  ցույցերը բացարձակապես խաղաղ չէին, ինչն այսօր   համառորեն պնդում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Խաղաղ տրամադրված անզեն ցուցարաները 92 մեքենա չեն այրում ու ջարդում,  ավտոբուսներից բարիկադներ չեն սարքում, ոստիկաններ չեն ծեծում և չեն խլում նրանց տաբելային զենքը, չեն զինվում երկաթե ձողերով, հրազենով  ու «մոլոտովի կոկտեյլներով», խանութներ չեն թալանում, մեկ օրվա ընթացքում պետությանը չեն պատճառում 166 123 378 դրամի վնաս... իսկ այդ ամենը կադրերում են՝ առանց  մոնտաժի  ու  ֆոտոշոփի:

Ճշմարտությունը խեղաթյուրողների համառ պնդումներից մեկն էլ այն է, որ ցույցերը կրել են տարերային և անկազմակերպ բնույթ: Ո՛չ... Կադրերն ապացուցում են, որ մարտի 1-ի ժամը 15-ից,   ամբոխի վերածված ժողովուրդը,   միանշանակորեն ուղղորդվում և բախումների էր դրդվում ոչ ավել, ոչ պակաս հենց  Նիկոլ Փաշինյանի կողմից:  Չեղարկելով Դավիթ Շահնազարյանի պայմանավորվածությունը ոստիկանության հետ՝ շարժվել դեպի Մատենադարան,  Փաշինյանն իր վրա վերցնելով նախաձեռնությունը հայտարարում է. «Լևոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքի տակ է  և    կոչ է անում  չհեռանալ...»  ու  սկսվում է ողբերգությունների շարքը,  հատկապես մարդկային  զոհերի տեսքով: Ֆիլմում հատ-հատ անդրադառնում են բոլորին՝ ներկայացնելով յուրաքանչյուրի մահվան վայրը, ժամը, ստացած վնասվածքը:  Ի դեպ, այս ամենը  գաղտնիք չի եղել երբեք,  սա ժապավենների վրա ֆիքսված խրոնիկա է, ինչին տեղյակ են հատկապես դատաիրավական մարմինները:   Սա է ճշմարտությունը,  և այն չի փոխվում անկախ նրանից,  թե այսօր մասնակիցներից ով որտեղ է գտնվում:

Տասնամյա վաղեմության իրադարձություններին ականատես  ողջամիտ,  դեռևս ծերունական մոռացության գիրկը  չընկած հասարակության գերակշիռ մասի աչքի  առաջ, այսօր մարտի 1-ի  մեղավորներն են նշանակվում մարդիկ, ովքեր խոչընդոտել են ավելի շատ զոհեր լինելուն. մարդիկ, ովքեր ի պաշտոնե, իրենց լիազորությունների շրջանակներում կանգնեցրել են  խժդժությունների տարածումը ողջ  մայրաքաղաքում՝  արտակարգ դրություն հայտարարելով  մարտի 1-ի երեկոյան:

Այսօր դա համարում են Սահմանադրական կարգի տապալում, իսկ ֆիլմում  պաշտոնատար անձինք,  հատկապես Ռոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը մանրամասն բացատրում են ձեռնարկված միջոցառումների անհրաժեշտությունը՝ մայրաքաղաքում բնականոն   կյանքը վերականգնելու և  բանակի մասնակցությունը որևէ կերպ բացառելու նպատակով:  Ի դեպ, հատկապես երիտասարդների համար նշենք, որ 2008-ի այդ  օրերին երևանցիների ստվար մասը դժգոհ էր Ազատության հրապարակում հասունացող էսկալացիան ավելի շուտ չկանխելու իշխանությունների դանդաղկոտությունից: Այն ժամանակ դեռևս տեղյակ չէինք ՛՛Սորոս և ընկ.՛՛ կողմից քանդված-քանդվող  երկրների մասին, բայց զգում էինք, որ տեղի ունեցողը հայի ձեռագիր չէր, սա մե՛ր կռիվը չէր... գուցե  հանրահավաքներում ծածանվող հրեական դրո՞շն էր զգուշացնում: 2008-ին դրսինները  տանուլ տվեցին... ցավոք ժամանակավոր:
Փաստորեն տասը տարի անց  վերաբացելով գործը՝ Տեր-Պետրոսյան-Փաշինյան տանդեմը պատժում է  մարդկանց, ովքեր այն ժամանակ  թույլ չտվեցին իրականացնել զինված հեղաշրջում, իշխանության բռնազավթում: Այսինքն՝ չկարողացան իրականացնել այն, ինչը փոխված մեթոդներով հնարավոր դարձավ տասը տարի անց՝ 2018-ին:

Դժվար է արդեն հավատալ, որ Ռոբերտ Քոչարյանի անհիմն կալանավորումները սոսկ անձնական «աբիժեննիկության» պատճառով են, որ Յուրի Խաչատուրովի անհեռատես կալանավորման-գրավով ազատ արձակման պատճառով ՀԱՊԿ-ում լուրջ խնդրի առաջ կանգնելը սոսկ  թերացում է, որ պատահական են  բանակի բարձրաստիճան սպաների վարկաբեկման փորձերը և բարեկամ երկրների նկատմամբ լեզվական սպրդումները...   Պատահական ոչինչ չկա. այս ամենը ազգակործան ծրագրի աստիճաններն են, ինչի  մասին վաղուց  ահազանգում են   Հայաստան պետության հայրենասերներն  անկախ տարիքից, դիրքից ու զբաղմունքից.  ահազանգում են մարդիկ,  ովքեր ուղղակի կարողանում են գիտակցել, որ կարող ենք արժանանալ նույն այս ձեռագրով կործանված այլ երկրների ճակատագրին: Ֆիլմում կա մի դրվագ, որը հաստատում է այս մտավախությունը: Խոսքը  դիպուկահարների մասին է, որոնց հետո  ոչ ոք չկարողացավ գտնել, նրանք  անհետացան ճիշտ այնպես, ինչպես աշխարհի այլ կետերում  նմանատիպ իրադարձությունների ժամանակ՝ Ուկրաինայում, Վենեսուելայում...

Ֆիլմում ներկայացված են մարտի 1,2-ին ԼՏՊ շտաբի ղեկավար Ալեքսանդր  Արզումանյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները Լևոն Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի և այլոց հետ (համացանցում վաղուց  կան) : Ամենից առավել ապշեցնում է ցինիզմը. մարտի 1-ին Փաշինյանը զեկուցում է «... քաղաքապետարանի մոտ լիքը ժողովուրդ կա...«, Արզումանյանն արձագանքում է՝ «...ժողովուրդ կա, մարդ չկա...»:   Մարտի 2-ին Արզումանյանը հարցնում է՝ «Ո՞նց ես, շեֆ», Տեր-Պետրոսյանն անհոգ ծիծաղով պատասխանում է. «Ողջ պետությունն է հիմա իմ անվտանգությունն ապահովում: Ուրիշ ձև չկա... Նորմալ ա , Ալիկ ջան, մալադեց...»։ 

Նորմալ է, հա՞... Չգիտե՞ր, որ նույն այդ պահին մարդիկ սգում էին  իրենց սպանված հարազատների կորուստը...

Տասը տարի անց նույն ցինիզմով մարդկանց ստիպում են վերապրել ցավը՝ հավաստիացնելով, որ գտել ու պատժելու են մարդասպաններին:  Սին հույսերով փորփրում են մարդկանց չսպիացած վերքերը, իսկ իրականում  պետական լծակներն  օգտագործելով՝ քաղաքական հաշվեհարդարներ են իրականցվում, ինչի  ապացույցների շարքում ավելացավ  նաև «Գործ N° մարտի 1» փաստագրական ֆիլմը:  Եթե անգամ հայ դատավոր-քննիչներն այն անտեսեն, անկասկած ՄԻԵԴ-ում լավ էլ հաշվի կառնեն:

 Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}