News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության մակարդակի մասին՝ անդրադարձել տարբեր ոլորտներում իրականացված եւ մշակման փուլերում գտնվող ծրագրերին: Փոխվարչապետը բարձր է գնահատել մասնավորապես ՀԲ-ի կողմից մատուցված խորհրդատվական եւ հետազոտական ծառայություններն ու հավաստիացրել, որ դրանք նպաստում են Հայաստանի սոցիալ-տնտեսական համակարգերի զարգացմանը:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության համար ստեղծված պայմանների ու դրանց աստիճանական բարելավման համար առկա հեռանկարի ու հնարավորությունների շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ ՓՄՁ-ների արդյունավետ գործունեության խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, սակայն ընդհանուր առմամբ առկա է մեծ ներուժ, որն իրացնելու համար կառավարությունը ակնկալում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը:

Փոխվարչապետը եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ եւ արդյունավետ համագործակցությունը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ