Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

«Վիզդ կկտրեմ, ջիգյարդ կխառնեմ». Խանդոտ ամուսինը խեղդել է իր 3 երեխաների մորը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Մ.-ի գործի դատական քննությունը:

43-ամյա Արթուրին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Արթուրի կինն էր՝ նրա 3 անչափահաս երեխաների մայրը:

Քննության ընթացքում հաստատված է գնահատվել, որ Արթուրը տուժող Նարինե Դ.-ի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել է երեք երեխա: Արթուրը մշտապես անհիմն խանդել է կնոջը, հաճախ վիճել է նրա հետ: Վեճերին հաճախ ականատես են եղել նաև երեխաները:

2016 թվականի սեպտեմբերի 16-ին Արթուրը դարձյալ խանդի պատճառով վիճել է Նարինեի հետ: Վեճը շարունակվել է նաև հաջորդ օրը՝ սեպտեմբերի 17-ին: Նարինեն ասել է, թե այդպես համատեղ ապրելն անհնար է, ինքն ուզում է բաժանվել: Նա զանգել, կանչել է ամուսնու ծնողներին, վերջիններս նախատել են Արթուրին: Երբ Նարինեն նորից է ասել, որ ուզում է բաժանվել, Արթուրը սպառնացել է, թե կսպանի նրան:

Սեպտեմբերի 18-ի առավոտյան Արթուրը հոր հետ աշխատել է հողամասում, Նարինեն զբաղվել է տնային գործերով:

Սեպտեմբերի 19-ին Արթուրը համոզել է կնոջը, որ իրենց «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով գնան Արմավիրի մարզի Զարթոնք գյուղ՝ բանջարեղեն գնելու: Զարթոնքից նրանք գնացել են Արևիկ գյուղ՝ խաղող գնելու: Այնտեղից Արթուրն ու Նարինեն նորից գնացել են Զարթոնք, հանդիպել են Արթուրի հարազատներին, իսկ հետո մեքենայով շարժվել են դեպի Երևան: Օրվա ընթացքում երեխաները մի քանի անգամ զանգել են իրենց մայրիկի հեռախոսին՝ հարցնելով, թե երբ են տուն վերադառնալու:

Ճանապարհին Արթուրը նորից վիճել է կնոջ հետ՝ անհիմն խանդի պատճառով:

Արթուրը սկզբում մեքենայի մեջ, ապա դաշտամիջյան հատվածում ծեծի է ենթարկել Նարինեին, ապա ձեռքով սեղմել է նրա պարանոցը ու շնչահեղձ անելով՝ սպանել է:

Արթուր Մ.-ն առաջադրված մեղադրանքում՝ դիտավորյալ սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչել: Ապա դատարանում նա իրեն մեղավոր է ճանաչել մասնակի:

Նա հայտնել է, թե Նարինեն անչափահաս էր, երբ իրենք ամուսնացել էին: Համատեղ կյանքի ընթացքում հաճախ են վիճել: Դեպքի օրը կնոջ հետ երեխային տարել են մանկապարտեզ, հետո բանկ են գնացել՝ վարկի գործով: Հետո տուն են վերադարձել: Այդ ընթացքում իրենց աղջիկը դպրոցից տուն է եկել, ասել է, թե վատ է զգում: Կինն ու դուստրը մնացել են տանը, ինքը հայրական տուն է գնացել, արկղերի մեջ պոմիդորներ է դասավորել, դրանք տեղավորել է մեքենայի մեջ, որ տանեն վաճառելու: Հետո տուն է գնացել: Կնոջ հետ պոմիդորները տարել են Երրորդ մաս, որտեղ պոմիդորի գնորդ ունեին:

Այնուհետև մեքենայով գնացել են Զարթոնք գյուղ՝բարեկամի տուն, ապրանքափոխանակության համար բանջարեղեն գնելու: Այդտեղից գնացել են Արևիկ գյուղ, խաղող են գնել, վերադարձել են Զարթոնք, այցելել են մի քանի բարեկամի:

Հետո մեքենայով շարժվել են դեպի Երևան:

Ըստ Արթուրի՝ ճանապարհին ինքը զգացել է, որ մեքենան լավ չի աշխատում, մտել է մեքենայի տակ, որ տեսնի՝ ինչ է եղել: Փորձել է նորոգել մեքենան: Մինչ ինքը մեքենան էր նորոգում, կնոջ հեռախոսին զանգեր էին գալիս: Ինքը հարցրել է՝ ով է զանգում, կինը պատասխանել է՝ երեխաները: Երբ մեքենայի տակից դուրս է եկել, կնոջ հեռախոսին նորից զանգ է եկել: Ինքը պահանջել է, որ նա հեռախոսն իրեն տա: Կինը հեռախոսն անջատել ու իրեն չի տվել: Ինքը կնոջը խնդրել է մեջքը թափ տալ, կինը պատասխանել է. «Ինքդ թափ տուր»: Ինքը նկատել է, որ կինը ինչ-որ բան է ուզում անել հեռախոսով: Հարցրել է՝ ով էր զանգում: Կինը զայրացրել է իրեն: Ինքը ապտակել է նրան: Կինը վիրավորական խոսք է ասել անհասցե: Ինքը նրան մեկ անգամ էլ է ապտակել:

Դրանից հետո կինը ոտքերով ու ձեռքերով հարվածել է իրեն ու գոռալով պահանջել է, որ թույլ տա՝ մեքենայից իջնի: Ինքը ափով փակել է կնոջ բերանը, որ նա «սուս մնա»: Կինը կծել է իր ձեռքը: Ինքը ձեռքը հետ է քաշել ու մի քանի անգամ հարվածել է կնոջը:
Դրանից հետո կինը ցանկացել է մեքենայից իջնել, նա ասում էր, թե բաժանվելու է: Նա իջել է մեքենայից, նորից ասել է, թե բաժանվելու է:

Կինը «ագրեսիվ շարժումներ է արել», փորձել է հեռանալ, ինքը քաշել է նրա շորերից, մի քանի անգամ էլ է խփել, որ չհեռանա: Իրար քաշքշելու ժամանակ երկուսով ընկել են , կինը վեր է կացել ու գնացել է դեպի ջրատարը: Ինքն էլ է գնացել: Տեսել է, որ կնոջ աչքը արյունոտ է, առաջարկել է գնալ մեքենայի մոտ, որ աչքը լվանան: Կինը կանգնել ու հրել է իրեն: Ինքը հետ-հետ է գնացել ու ընկել է ջրատարը: Կինն էլ է ընկել ջրատարը: Ինքը տեսել է, որ ջրատարի մեջ կնոջ մազերը փաթաթվել են ծառի ճյուղերին, նա անկանոն շարժումներ է անում, մոտեցել ու փորձել է փրկել նրան: Մի կերպ նրան դուրս է բերել ջրատարից, դրել է ափին ու տեսել է, որ կինը չի շարժվում: Փորձել է նրա կուլ տված ջուրը հանել՝ նրան պառկեցրել է բերանի վրա, փորին սեղմել է մի քանի անգամ: Ոչ մի փոփոխություն չի եղել: Ինքը նրա կողքին չոքած մնացել է: Հետո մեքենայի ազդանշանի ձայն է լսել: Վազելով գնացել է իր մեքենայի մոտ: Այնտեղ արդեն մարդիկ էին հավաքվել: Իրեն հարցրել են՝ ինչո՞վ կարող են օգնել: Ինքը խնդրել է շտապօգնություն կանչել, որովհետև կինը ջրատարի մեջ խեղդվել է:

Արթուրն ընդունել է, որ կնոջը ծեծել է, բայց ասել է, թե նրան չի սպանել, սպանելու դիտավորություն չի ունեցել:

Տուժողի իրավահաջորդը՝ Նարինեի քույրը, հայտնել է, որ քրոջ ընտանիքում գրեթե միշտ լարված մթնոլորտ է եղել, վեճերը երեխաների աչքի առաջ էին տեղի ունենում: Արթուրը խանդից Նարինեի առաջ արգելքներ է դրել՝ մոտակա խանութ չգնալ, պատուհանից դուրս չնայել, մարդկանց չբարևել, չաշխատել: Նա ծեծել է Նարինեին՝ հիվանդագին խանդի պատճառով: Նարինեն մշտապես տան գործերով, երեխաներով էր զբաղված, նա շատ հավատարիմ կին էր:

Դեպքի օրը քույրը Նարինեի հետ խոսել է ժամը 17-ն անց 40-ին: Նարինեն ասել է, թե ամեն բան նորմալ է: Իսկ հաջորդ առավոտյան բարեկամներից մեկն ասել է, որ զանգի քրոջ տուն, ինչ-որ բան է կատարվել: Քույրը զանգել է Նարինեի մեծ աղջկան, վերջինս ասել է. «Մաման մահացել ա, մորքուր, պապան իրան սպանել ա»: Դեպքից մեկ օր առաջ Արթուրը Նարինեին սպառնացել էր, որ նա կամ իր հետ է լինելու, կամ ինքը նրան մորթելու, կոկորդը կտրելու է…

Երեխաներն ասել են, թե դեպքից առաջ իրենք անընդհատ զանգել են մայրիկին: Վերջին խոսակցության ժամանակ մայրն ասել է, թե քսան րոպեից տանը կլինեն: Մեկ ժամ անց երեխաները զանգել են, մայրը չի պատասխանել: Նրա հեռախոսն անհասանելի է դարձել…

Երեխաներն ասել են, թե դեպքից մեկ օր առաջ վեճի ժամանակ հայրը մորն իրենց ներկայությամբ ասել է. «Վիզդ կկտրեմ, դանակը կկոխեմ, թոք ու ջիգյարդ կխառնեմ»…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Նարինե Դ.-ի մահը վրա է հասել պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմելու հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից: Տուժողի մարմնին առկա են եղել նաև բազմաթիվ վնասվածքներ՝ մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ չգտնվող… Ըստ եզրակացության՝ կինը ջրահեղձ չի եղել…

Դատարանը Արթուր Մ.-ին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Արթուր Մ.-ն դատապարվել է 9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում