«Միջավայրը պիտի այնպիսին լինի, որպեսզի օրենքով զսպվող արարքների կարիքը չլինի»

27/03/2020 schedule16:18

Երջանկությունն առավելագույն նշաձողն է, որտեղ լիարժեք ապրում ես քո կյանքը՝ որպես մարդ որպես ստեղծագործող և տիեզերական էակ: Մարդը չի կարող կենդանու պես լուծել իր գոյատևման հարցն ու այդքանով երջանիկ լինել: Կա մի բան, որ անհանգստացնում, հուզում է մարդուն, մարդը դրա ձեռքը կրակն է ընկնում, ստիպված է մտածել, փնտրել, հասկանալ, թե որն է ապրելու իր առաքելությունը: Եվ հենց այդտեղ է երջանկությունը՝ ստեղծագործ ու տիեզերական էակ լինելու գիտակցումը, գոյատևման խնդիրներից անդին վեհ հարցերի շուրջ մտածելու հնարավորությունը: Չես կարող մարդուն օրենքների միջոցով ստիպել, որպեսզի նա անընդհատ գիտակցի, որ ինքը մարդ է: Մարդը մի օր անպայման առիթ կգտնի պայթելու և օրենքին դեմ գնալու համար: Միջավայրը պիտի այնպիսին լինի, որպեսզի օրենքով զսպվող արարքների կարիքը չլինի: Եվ ահա, երջանկությունը հենց այնտեղ է, երբ մարդը հասկանում է, թե ինչքան վեհ բան կա մարդկային էակ լինելու մեջ:

Նկարիչ Գարիկ Կարապետյան

Անձնական երջանկություն.

Հիշում եմ՝ տասը տարեկանում անհատական ցուցահանդես ունեցա, մարդիկ եկել էին տեսնելու իմ աշխատանքները, ոգևորված լավ բաներ էին ինձ ասում, և ես շատ երջանիկ էի: Ունեի ընտանիք, որ ինձ շատ սիրում էր, ամեն հարցում օգնում էր: Շուն ունեի, որին շատ սիրում էի: Այդ պահին չէի գիտակցում, որ երջանիկ եմ: Անցյալը միշտ գեղեցիկ ու քաղցր է: Ներկան ու հատկապես ապագան՝ անորոշ. գնում ես մի տեղ, որ չգիտես, թե քեզ ինչի է հանգեցնելու, ուր է հասցնելու: Եվ ինձ հետաքրքիր են այն դրվագները, երբ ներկայում՝ հենց այդ պահին, գիտակցել եմ, որ երջանիկ եմ: Ամենահետաքրքիր երջանկությունն այն ընթացքն է, երբ հանկարծ ֆիքսում ես, թե որքան կարևոր ես դու, որքան բան է քեզ տրված և որ հնարավորություններդ անսահման են: Բայց հենց մտնում ես կոնկրետ գործունեության մեջ, հանկարծ անսահման թվացող հնարավորությունները քչանում են: Եվ մարդիկ են փակում այդ հնարավորությունները՝ իրենք իրենց համար և ուրիշների համար: Շատ զարմանալի է՝ կարծես դու քո դեմ ես գործում: Մազոխիզմ կա դրա մեջ: Ինչի՞ց են վախենում՝ երջանիկ լինելո՞ւց: Ու ես մտածում եմ, որ երջանիկ լինելուն էլ մարդը պիտի պատրաստ լինի: Ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար՝ շատ փո՞ղ: Տվեք այդ փողը, ու շատ հնարավոր է, որ մարդը դժբախտանա շատ փողից: Հեշտ բան չէ դեպի երջանկությունը գնալը, որովհետև հաճախ պարզվում է, որ երջանկությունը բոլորովին էլ այն չէ, ինչ փնտրում էիր: Հեշտ բան չէ երջանկությանն ուղիղ նայելը, ինչպես լույսին է դժվար նայել: Աչքդ պիտի սովորի լույսին նայել:

Մասնագիտական երջանկություն.

Երբ ստեղծագործում եմ, կարողանում եմ ինքս ինձ կողքից նայել: Սա շատ հետաքրքիր ընթացք է. կարծես, մի բան ներսիցդ դուրս է գալիս ու հետևում քո աշխատանքին: Ստեղծագործելիս երջանկության փառահեղ րոպեներ կարող ես ապրել, և այդ րոպեները կարող են մեկ տարվա չափ երկար թվալ: Այդ ժամանակ դու չես զգում քո մարմնի ծանրությունը, սոցիալական ոչ մի շերտ քո մեջ չի աշխատում: Չկան ապրելու, կյանքը կազմակերպելու, ինքնության հարցեր, որով ծանրաբեռնված ես ողջ ժամանակ: Ոչ թե դու դրանք մոռացել ես, այլ դրանք պարզապես գոյություն չունեն, սա է շատ հետաքրքիր: Որքան դժվար բան է ուղեղից մի բան մաքրելը, և եթե դա հնարավոր լիներ այնքան հեշտ, ինչպես համակարգչից որևէ ինֆորմացիա ջնջելը, կլիներ իսկական երջանկություն, որովհետև մտքեր, հիշողություններ կան, որ թույլ չեն տալիս մարդուն հանգիստ ապրել: Եվ ահա, ստեղծագործելիս խանգարող ոչինչ չկա, վակուում է: Գիտե՞ք ինչի նման է՝ տեսեք, գիտնականներն անընդհատ փորձում են գտնել էլեմենտար մասնիկը, որի մեջ չկա ուրիշ մասնիկ: Ստեղծագործելիս դու դառնում ես այդ վակուումը, այդ էլեմենտար մասնիկը: Ոչինչ չկա: Եվ դա երջանկություն է: Մարդն ուղեղով ուսումնասիրում է իր իսկ ուղեղը: Մարդը կարող է ինքնազննմամբ զբաղվել: Եվ արվեստագետն այդ պրոցեսի մեջ է: Թե չէ՝ էսթետիկական արժեք, ապրումներ, կիրք, հույզեր և այլն՝ սրանք պրիմիտիվ բաներ են, այսպիսի հարցեր չկան արվեստի մեջ: Էլեմենտար մասնիկ դառնալու, վակուումին հասնելու և այդ վիճակն ապրելու ընթացքն է կարևորը: Այդ ժամանակ է ծնվում մաքուր արվեստը, և այդ ժամանակ ես դու քեզ մարդ զգում: Իմ կարծիքով մարդ զգալու գիտակցությունն ուղիղ համեմատական է երջանկությանը: Եվ անպայման չէ, որ այդ զգացողությունից ծնվի նկար կամ երաժշտություն, կարևորը՝ մարդն ունենա այդ ապրումը: Արդյոք գիտե՞նք, թե այս երկրագնդի վրա քանի մարդ կա, որ զբաղված է երջանիկ ապրելով: Մարդիկ նրանց մասին չեն խոսում, այդ մարդկանց անունները հայտնի չեն: Դու կարող ես երբեք չհանդիպել այդ մարդկանց, որովհետև երջանիկ ապրող մարդը հնարավոր է՝ չունենա դրա կարիքը: Երջանիկ մարդը բառն է արժեվորում և նախադասություններ կազմելու, պատմություններ պատմելու կարիք չի ունենում:  Խոսելու մեծ ցանկությունը երևի խնդիրներից է:

Հանրային երջանկություն.

Հեղափոխության օրերին Հայաստանում չէի: Եկա ու հրապարակում տեսա ուրախ մարդկանց, որ հույսով էին ու երջանիկ, որովհետև ազատ և ուրիշ կյանքով ապրելու հույս կար: Իհարկե, երկար չտևեց հեղափոխությունը: Նորից մտանք կյանք, որտեղ կան կոնկրետ օրենքներ, կոնկրետ հարաբերություններ և կոնկրետ դժվարություններ, որ նվազեցնում են երջանկության հնարավորությունները: Իսկ երբ այդ օրենքները դրված չեն, բայց և հասարակական կյանքը կարծես ինչ-որ կերպ ինքնակարգավորվում էր, բացարձակ երջանիկ վիճակ էր: Մարդիկ ուրախ էին, երբ ուզում էին, ճանապարհ էին փակում, երբ պետք էր, ճանապարհ էին բացում, և դրանից երկիրը չէր տուժում: Չկար սրա-նրա շահը, կար համընդհանուր շահ: Երկիրը բոլորինն էր: Չկար «իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի շահը»: Բոլորն ազատ էին: Ավարտվեցին այդ ժամանակները, բնական է: Բայց իմ կարծիքով հնարավոր է կազմակերպել կյանքն այնպես, որպեսզի համընդհանուր երջանկությանը խանգարող հանգամանքները պակասեն: Նախ ամեն մարդ պիտի կարողանա իր սիրած գործով զբաղվել և ամեն մարդ իր գործում պիտի ստեղծարար լինի եւ ամեն մարդ պիտի իր գործի կարևորության զգացողությունն ունենա: Ընդհանրապես ես կողմնակից եմ փոքր բիզնեսներին, աշխատանքի մեջ՝ մարդու ինքնուրույնությանը: Պատկերացրեք՝ գինու մեծ գործարանի փոխարեն լինեն մի քանի տասնյակ գինի արտադրողներ, այսինքն՝ նույնքան համեր, շշի ձևավորումներ և երջանկության հնարավորություններ: Ահա, աշխատելու, ստեղծելու, արարելու հնարավորությունները պետք է տրվեն մարդկանց, և մարդիկ ավելի կսիրեն իրենց երկիրը, ավելի կկապվեն, հազարապատիկ բարիք կստեղծեն: Անպայման չէ հանրային երջանկությունը փնտրել էքստրեմալ պայմաններում: Այն հնարավոր է նաև ստեղծարար առօրյայում:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Երջանիկ երկիր ունենալու համար կառավարման համակարգը պետք է ճկուն լինի: Ինչո՞ւ են մարդիկ ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործում՝ իրականությունից կտրվելու համար: Իրականությունն է մեր ամենամեծ խնդիրը: Իրականությունը մի մեծ բեռ է, որի տակից չենք կարողանում դուրս գալ: Դրա համար մարդիկ օրենքներ են մտածում, գնալով օրենքները շատացնում ու ավելի մանրամասն են դարձնում: Այս օրենքների տակից դեռ պետք է դուրս գալ, օրենքով հնարավոր չէ երջանիկ լինել: Մյուս կողմից պատկերացրեք, որ հանում են այդ օրենքները, ի՜նչ քաոս կսկսվի, ում մտքով ինչ անցնի, կանի, իսկ, ցավոք, միշտ չէ, որ մարդկանց մտքով լավ բաներ են անցնում: Ահա, այս երկու իրավիճակներում էլ դժվար է գտնել երջանկությունը: Դրա համար եմ ասում, որ կառավարումը պետք է այնքան ճկուն լինի, որ հասնի այն կատարյալ վիճակին, երբ երջանկությունը ոչ թե էժան կամ թանկ կնստի մարդու վրա, ոչ թե օրենքով կկարգավորվի, այլ պարզապես կլինի բնականորեն: 

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
2760 դիտում

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան