Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանությունը շարունակում է ինքնամաքրման գործընթացը․ բացահայտվել են ոստիկանների ապօրինություններ

Ոստիկանությունը շարունակում է ինքնամաքրման գործընթացը․ բացահայտվել են 
ոստիկանների ապօրինություններ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունում շարունակվում է ինքնամաքրման գործընթացը։ Այս համատեքստում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկության հիման վրա իրականացված ծառայողական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկաններից մեկը 2019 թվականի դեկտեմբերից 2020-ի հունվար ապօրինի ծառահատումների դեմ ուղղված միջոցառումների վերաբերյալ նախապես տեղեկություններ է հայտնել ապօրինի ծառահատումներ իրականացնող, փայտածուխի ու փայտանյութի ապօրինի վաճառքով զբաղվող և թույլատրելի սահմանաչափից ավելի փայտանյութ տեղափոխող անձանց՝ ինչի հետևանքով ապօրինի ծառահատումների դեմ ուղղված ոստիկանության միջոցառումները որոշ դեպքերում ցանկալի արդյունք չեն տվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, համայնքային ոստիկանը ապօրինի ծառահատմամբ զբաղվող աձնին հայտնել է ոստիկանների գտնվելու վայրը, փայտածուխի արտադրությամբ զբաղվող անձանց նախապես զգուշացրել է ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների հնարավոր հանկարծակի ստուգայցի մասին և հորդորել վերացնել փայտածուխը պատրաստելու համար նրանց կողմից թույլ տրված խախտումների հետքերը, փայտանյութի մշակման արտադրամասի սեփականատիրոջը նախազգուշացրել է ոստիկանների՝ համայնք այցելելու մասին և հորդորել մինչև նրանց ժամանելը դադարեցնել արտադրամասի աշխատանքները։ «Ոստիկանն իր ծառայության ընթացքում թույլ է տվել, որ քաղաքացիներն առանց ստուգման անշարժ պահակետով փայտանյութ տեղափոխեն։ Դրա համար նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել նույն բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ավագ ոստիկանի հետ։

Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել դեպքերի վերաբերյալ մանրամասներ։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։

Միաժամանակ փոխգործակցելով ազգային անվտանգության ծառայության հետ բացահայտվել է ոստիկանության մեկ այլ ծառայողի ապօրինություններ։ Ըստ քննությանը հայտնի նախնական տվյալների՝ ոստիկանության ՊՊԳ վարչության Իջևանի պահպանության բաժնի վաշտի ոստիկանը զբաղվել է փայտանյութի ապօրինի վաճառքով։

Ծառայողական քննության արդյունքում պարզվել և հիմնավորվել է ոստիկանի կողմից Գանձաքար գյուղի հարակից տարածքից ապօրինի եղանակով ընկուզենի տեսակի փայտանյութ ձեռք բերելու և վաճառելու հանգամանքը։

Պարզվել է նաև, որ ոստիկանը և երկու քաղաքացիներ, բեռնատարով, «Խաչարձան» անտառպետության տարածքից դուրս են բերել փայտանյութ, տեղափոխել և վաճառել։

Այս դեպքով ծառայողական քննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]