Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում նոր ռազմական գործողություն է սկսելու։
Ինչպես հայտնում է Թուրքական Milliyet–ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե օրեր անց թուրքական բանակը Սիրիայում Եփրատից արևելք գործողություններ է սկսելու։ «Մեր թիրախը լինելու են ոչ թե ամերիկացի զինվորականները, այլ ահաբեկչական կազմավորումները»,- ասել է Էրդողանը։