25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ստորագրել է ՌԴ-ի հետ միացյալ զորախումբ ստեղծելու մասին օրենքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները.

– «Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին,

– «Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

– «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

– «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ