ԱՄՆ-ում մահացել է դերասան Դևիդ Հեդիսոնը, հաղորդում է Variety-ն։ Նա 92 տարեկան էր։
Նշվում է, որ նա առաջին դերասանն է, ով երկու անգամ մարմնավորել է ԿՀՎ գործակալ Ֆելիքս Լեյթերին Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում։ Նա նկարահանվել է «Ապրի՛ր և թույլ տուր մեռնել» ֆիլմում 1973-ին և «Սպանության լիցենզիա»-ում՝ 1989-ին։
Նա նաև հայտնի է «Չառլիի հրեշտակները», «Փերի Մեյսոն» և այլ սերիալներից։