Պատգամավոր․ Տասնյակ եզդիներ դիմել են ու պատրաստ են սահման մեկնել

Պատգամավոր․ Տասնյակ եզդիներ դիմել են ու պատրաստ են սահման մեկնել

PanARMENIAN.Net - Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, հայաստանաբնակ տասնյակ եզդիներ դիմել և պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման, հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Կոչ եմ անում մեր եզդի ազգակիցներին ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի հետ ակտիվ աշխատել և Եվրոպայում, և ԱՄՆ-ում ու մնացած երկրներում, որպեսզի կարողանանաք Ադրբեջանի սադրիչ գործողություններին հստակ դիվանագիտական պատասխան տալ», - ասել է նա։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---