Thursday, 18 04 2024
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել

Սփյուռքի նախարարությունը հայտարարում է «Քայլ դեպի տուն» ծրագրի մեկնարկի մասին

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցելու հայտերն ընդունվել են սահմանված կարգով՝ մինչև հունիսի 30-ը:

Ստացվել է շուրջ 550 հայտ՝ աշխարհի 26 երկրի հայ համայնքներից:

«Սա աննախադեպ իրադարձություն է, երբ սփյուռքի նախարարությունը միաժամանակ ավելի քան 5 հարյուր մասնակից է ընդունելու նույն ծրագրի շրջանակներում: Հետևաբար, «Քայլ դեպի տուն» ծրագիրը լավագույնս կազմակերպելու և իրականացնելու համար մենք դեռ մեկ ամիս առաջ սկսել ենք համագործակցել «Դասավանդի՛ր Հայաստան» (Teach For Armenia) և «Դեպի Հայք» (Birthright Armenia) կրթական կազմակերպությունների հետ: Վերջիններիս ջանքերով մշակվել է ծրագրի կրթական մասը: Դասընթացներն անցկացվելու են Հայ-ռուսական համալսարանի հետ: Այսպիսով, Հայ-ռուսական համալսարանը մեզ անվճար հիմունքներով կտրամադրի անհրաժեշտ քանակությամբ լսարաններ, կապահովվեն դասընթացների համար նախատեսված պայմանները, իսկ կրթական գործընթացը կղեկավարեն «Դասավանդի՛ր Հայաստան» և «Դեպի Հայք» կազմակերպությունների մասնագետներն ու ուսուցիչները:

Բացի այդ, հաշվի առնելով, որ մասնակիցների քանակը չափազանց մեծ է լինելու՝ մենք սկսել ենք նաև բանակցություններ վարել այլ կազմակերպությունների հետ: Արդյունքում «Կոնվերս բանկը» և «gg»-ն պատրաստակամություն հայտնեցին համալրելու ծրագրի հովանավոր-թիմակիցների շարքերը՝ այդպիսով մեծ աջակցություն ցուցաբերելով մեզ:

Մենք բաց ենք նաև նոր առաջարկների համար և ուրախ կլինենք ընդլայնելու մեր թիմը»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում