211652_close_icon
views-count9730 դիտում article-date 13:29 25-03-2020

Վարչապետի հրապարակած բժշկական դիմակը հայկական արտադրության է. պարզաբանում

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բժշկական դիմակի լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ այն արտադրված է Հայաստանում։ Մեկնաբանություններում մի հնդկացի օգտատեր նշել էր, որ «SALUS» ապրանքանիշն արտադրվում է ոչ թե Հայաստանում, այլ Հնդկաստանում։ Վերջինս, խոսքերի հավաստիությունն ապացուցելու համար, տեղադրել էր բժշկական առարկաներ արտադրող հնդական ընկերության կայքի հղում։ Արդյունքում հարց էր առաջանում, թե, ի վերջո, բժշկական դիմակը հայկակա՞ն, թե՞ հնդկական արտադրության է։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ վարչապետի ներկայացրած դիմակը հայկական արտադրության է։ «Սալյուս» ՍՊ ընկերությունը զբաղվում է բժշկական դիմակների արտադրությամբ արդեն 5 տարի՝ 2015 թվականից։ Կենտրոնի հետ զրույցում՝ ՍՊ-ի սեփականատերը ներկայացրեց նաև ընկերության սեփականության վկայականը՝ համաձայնություն տալով հրապարակել այն։ [img]https://st0.shamshyan.com/editor/0691869001585127874638528.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/037697800158512790589318.jpg[/img]

Նմանատիպ նյութեր