HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ. «Վերջին 5 ամսվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգու կենդանիների հիվանդության որևէ ահազանգ չի ստացվել»

ՍԱՊԾ-ն, ի պատասխան «սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության», որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել, հստակեցնում էոր խոսքը վերաբերում է 5 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերին

Ըստ հաղորդագրության` դեռևս 2018 թվականի հունվարի 18-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի անասնաբույժը ծառայությանը տեղեկացրել էրոր կենդանաբանական այգում կան հիվանդության մեջ կասկածվող կենդանիներԾառայության անասնաբուժության տեսչության մասնագետների այցելության և կենդանիների կլինիկական զննման արդյունքում գլուխ լամաների մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ հիվանդությունորն էլ հետագայում հաստատվելէ լաբորատոր փորձաքննության արդյունքներովԼամաներըինչպես նաև դրանց հարևանությամբ պահվող  1 գլուխ կխտարը, 1 գլուխ դավթի եղջերուն, 19 գլուխ կամերունյան այծերը և ևս գլուխ լամաներըորոնք նույնպես կարող էին հնարավոր վարակի աղբյուր հանդիսանալխոտանվել են և սահմանված կարգով ոչնչացվել

Այնուհետև այգու ամբողջ տարածքում կատարվել է անկած կենդանիների ազատավանդակների մեխանիկական մաքրումպարբերական ախտահանությունիսկ ախտահարված օջախներում՝ նաև գրունտի(հողիփոփոխություն:

Այդ դեպքից առ այսօր ծառայությունը «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ից տուբերկուլյոզի հարուցիչի հետևանքով որևէ կենդանատեսակի անկման կամ այլ հիվանդության մեջ կասկածվող կենդանումասին ահազանգ չի ստացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter