Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Թավշյա հեղափոխության նոր թիրախը. ո՞վ կլինի Երևանի քաղաքապետ

Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանի որոշմանը, որը պատգամավորական մանդատ էր ստացել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո, ասել է, որ մանդատը վայր դնելու մասին որոշումը Սիմոնյանն իր հետ չի քննարկել: Իսկ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին պատգամավորի կարգավիճակում մասնակցելով խորհրդարանի առաջին նիստին, հետո հայտնել է մանդատը վայր դնելու և Երևանի ավագանու անդամի կարգավիճակը պահելու որոշման մասին, ավելի ուշ լրագրողներին պարզաբանելով, որ կմնա քաղաքապետարանում, քանի դեռ Երևանում իշխանությունը ՀՀԿ-ինն է: Ալեն Սիմոնյանը մինչ այդ էլ հայտարարել էր, որ եթե ՔՊ կուսակցությունն իրեն դիտարկի Երևանի քաղաքապետի պաշտոնում, ապա ինքը, թերևս, չի մերժի այդ առաջարկը: Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ միայն ասել է, որ Ալեն Սիմոնյանն իր հետ չի քննարկել մանդատը վայր դնելու որոշումը, այլ հայտարարել է, որ այս պահին չի կարող պատասխանել նրան քաղաքապետի պաշտոնում տեսնելու հարցին:

Խնդիրն այն է նաև, որ Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքապետ փոխելու իրավասություն, վարչապետի լիազորության մեջ դա չկա: Միևնույն ժամանակ, մայիսի 21-ին Փաշինյանը հայտարարել էր, որ անցնող օրերին Մարգարյանի հրաժարականի պահանջ ներկայացնող քաղաքացիները իր հորդորով չէ, որ գործել են: Եթե ինքը հորդորի, ասել էր Փաշինյանը, ապա Տարոն Մարգարյանը կհետևի այդ հորդորին: Հետաքրքիր է նաև, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Տարոն Մարգարյանը հավաքել է ՀՀԿ ավագանու խմբակցությանը և խոսել այն մասին, որ կնախաձեռնվի իր պաշտոնանկության գործընթաց և կարող են լինել մի քանի սցենարներ՝ ՀՀԿ խմբակցությունում 14 «դավաճանի» տարբերակից մինչև այսպես ասած՝ քրեական հետապնդում: Ակնառու է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ խմորվում են իրադարձություններ, որոնք, սակայն, զարգանում են կամ այսպես ասած կազմակերպված քաոսի, կամ իսկապես դեռևս չհամակարգված տրամաբանությամբ, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ալեն Սիմոնյանը չի քննարկել իր հետ հարցը: Դա ինքնագործունեությո՞ւն է, թե՞ հակառակը՝ ավելի հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես չի պատրաստվում ստանձնել գործընթացի անմիջական պատասխանատվություն, քանի դեռ այն չի մտել մի հուն, երբ Տարոն Մարգարյանն այլևս չի ունենա հրաժարականից խուսափելու հնարավորություն, և հաղթանակը կլինի երաշխավորված:

Երևանի քաղաքապետի խնդիրը առանձնահատուկ է մնացյալ ՏԻՄ համակարգի համեմատ, որտեղ գերակշռող մեծամասնությունը ՀՀԿ-ական ղեկավարներ են: Բանն այն է, որ Երևանը Հայաստանի կեսն է և գուցե ավելին, գրեթե բոլոր առումներով՝ տարածքից բացի: Ըստ այդմ հասկանալի է, որ թավշյա հեղափոխության քաղաքական թիրախների շարքում այն պետք է հայտնվի վաղ թե ուշ, եթե արդեն չի հայտնվել: Սրան զուգահեռ, սակայն, խնդիրը ունի նաև մեկ այլ երես և դա ներհանրապետական շերտն է: Այստեղ, անկասկած, ընթանում է բավականին հետաքրքիր դիմակայություն այն առումով, որ դրված է ՀՀԿ «իշխանության» հարց: Դա կարևոր է այն իմաստով, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությանը խորհրդարան անցնելու շանս ունեցող եզակի ուժ է՝ մի շարք պատճառներից ելնելով: Ըստ այդմ, ՀՀԿ-ում «իշխանությունը» կնշանակի դառնալ խորհրդարանում ՀՀԿ տասնապատիկ նվազելիք տոկոսների տեր: Տարոն Մարգարյանը դրա հավակնորդներից է: Այստեղ, սակայն, իրավիճակը հետաքրքիր է նրանով, որ Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը թերևս դիտարկում է որպես ՀՀԿ-ում հաղթելու հնարավորություն, այն իմաստով, որ փաստորեն նա կլինի ՀՀԿ միակ բարձրաստիճան պաշտոնյան, որ դիմացել է և չի զիջել իր դիրքը։

Սակայն դա թերևս կլինի իրավիճակի սխալ գնահատում, այն իմաստով, որ գործընթացի իսկապես լրջանալու պարագայում Մարգարյանին կսպառնա ընդամենը ՀՀԿ-ի այն շերտի քաղաքական ճակատագիրը, որը դեմ քվեարկեց մայիսի 1-ին: Տարոն Մարգարյանի առավելությունը տվյալ պարագայում կարող է լինել այն, որ նա ի տարբերություն ՀՀԿ խորհրդարանական խմբակցության, թավշյա հեղափոխության կամ համաժողովրդական շարժման օրակարգի հարցում կարող է պայմանավորվել առանց «մայիսմեկյան» վրիպումի, հետևաբար առավել շահեկան և նպաստավոր հեռացման տարբերակով: Հենց դա կարող է Մարգարյանին առավելություն տալ ՀՀԿ-ի ներքին պայքարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում