News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Մի քանի ամիս առաջ, բոլորդ հիշում եք, որ ասացի՝ ով զինվորի «տուշոնկա» գողանա, եթե դատախազը չպատժի, Աստված կպատժի. հերոսից դարձավ «տուշոնկա» գողացող։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, ով Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկերն է։

«Մի քանի ամիս առաջ, բոլորդ հիշում եք, որ ասացի՝ ով զինվորի «տուշոնկա» գողանա, եթե դատախազը չպատժի, Աստված կպատժի: Եթե Մանվելն իրա ընկերոջ՝ իմ ասածը լսեր, կա՛մ դա կբաժաներ երկրապահի սոված ժողովրդին, կա՛մ գոնե կթափեր: Հիմա իրա վատն էն ա, որ հա՛մ աստվածն ա պատժում, հա՛մ դատախազը։ Ո՞նց կարայի ես ըտենց բանից տեղյակ լինեի, էտի աշխարհի ամենավատ բանն ա»,- ասաց Սարոյանը։

Լրագրողների ճշտող հարցին՝ ինքը տեղյակ չի՞ եղել Մանվել Գրիգորյանի գործողություններին, Սարոյանն ասաց, որ ապրիլյան դեպքերի ժամանակ ինքը եղել Քարվաճառում, Մանվել Գրիգորյանը՝ Հորադիզում. «Այսինքն՝ ես մի ծերում էի, ինքը՝ մյուս։ Հերոսից դարձավ «տուշոնկա» գողցող»,- ասաց Սեյրան Սարոյանը:

Սեյրան Սարոյանի խոսքով՝ տեղի ունեցածը խայտառակություն է, իսկ ինքը տեղյակ չի եղել Գրիգորյանի պահեստների պարունակությունից. «Ես մտածում եմ՝ ինքն իմ երեսին ո՞նց է նայելու, էնպիսի երդումներ է կերել։ Զենք ա, բոլորս էլ կարանք ունենանք, բայց էն երեխեքի հացը... Երեկվանից գիտե՞ք ինչ շոկի մեջ եմ։ Էն երեխեքի նամակները, որ տեսա, ես մեռած էի, թաղած չէի։  Էնքան վատ եմ եղել, բժիշկները մոտիցս չէին գնում։ Ո՞նց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի։ Ի՞նչ չուներ ինքը, ի՞նչն էր պակաս: Ինչի՞ գողանալ, պետությունն ամեն ինչ տվել է, ինձ էլ հորս գործարանը, իրեն՝ հացի փուռ, շուկա, ամեն ինչ տվել է, ինչի էս պետությունը թողել էր մեզ սովա՞ծ, որ գնանք «տուշոնկա» գողանանք»։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հայտարարությանը, թե նախաքննության ընթացքում վերականգնելու է իր պատիվը, Սեյրան Սարոյանն ասաց. «Ի՞նչ պատիվ: Զատիկից հետո կարմիր ձուն ո՞ւմ է պետք: Ի՞նչ պատիվ: Նամակները տեսնելուց հետո... Հիմա թող իրան ճղի, ասի՝ էդ «տուշոնկեն» էս կամ էն ճանապարհով է մեր տուն եկել, էլ չի փրկի ոչ մի բան։ Մթոմ էնքան ուտելիք կար առաջին գծում, որ էս ուտելիքն էլ պահել ա՞։ Ո՞վ կմտածեր, որ էդ մարդն էդքան կցածրանա, կգնա էտ երեխեքի «տուշոնկեքը» կտանի»:

Հարցին, թե իր խոսքից ակնհայտ է, որ չի կասկածում, թե Մանվել Գրիգորյանը յուրացրել է սնունդը, Սարոյանն ասաց. «Էտ ի՞նչ էր, մի հատ «պիստալետ», բերին քցին ջեբը, հա՞։ Հերս էլ լինի, ճիշտը պիտի ասեմ»։

Նա նաեւ բացառեց շփումը իր երբեմնի մտերիմ ընկերոջ հետ՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանի արարքից հետո չի կարող այլեւս շփում ունենալ. «Ո՞նց շփվեմ դրա հետ, էթամ ասեմ՝ այ «տուշոնկա»... էդքան ցածր մարդ ե՞մ։ Ինչ ուզում են՝ թող անեն, ինձ էլ չի հետաքրքրում»։

Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է (ուղիղ)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ