Բաժիններ՝

Հրշեջները մարել են Ղազար Փարպեցու փողոցի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 24-ին, ժամը 18:29-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ այրվում է թիվ 125 տան տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:06-ին, մարվել՝ 19:10-ին: Այրվել են տանիքի ծածկը և կառուցատարրերը (25 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս