News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ես հույս ունեմ, որ բեկում է տեղի ունեցել, եւ մենք Սերժ Սարգսյանին թույլ չենք տա, որ վարչապետ լինի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ քաղպորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ցանկալի կրիտիկական զանգվածն առկա՞ է, որը թույլ կտա հաջողություն արձանագրել, նա արձագանքեց. «Այսօր տասնյակ հազարավոր քաղաքացիներ հրապարակում էին: Մենք հուսահատության պատը ճեղքել ենք»:

Անդրրադառնալով իր վնասվածք ստանալուն, Փաշինյանը պատմեց. «Ես փշալարերի վրայով անցնում էի եւ երբ անցա, ստացվեց, որ կտրվեցի մեր ցուցարարներից: Այդ ժամանակ երբ փորձում էին ինձ քաշել, ես բռնեցի փշալարերից եւ վնասվածքներ ստացա, հիմա կարել են: Երեք ոստիկանները եւս վիրավորվել են իրենց կողմից օգտագործած ձայնային նռնակների օգտագործումից: Ձայնային նռնակները շատ վտանգավոր են, մարտի 1-ին Համլետ Թադեւոսյանը, ըստ ամենայնի,  զոհվել է հենց դրանից: Տարօրինակ է, որ դրանից հետո ոստիկանությունը շարունակում է այդպիսի միջոցներ օգտագործել»:

Փաշինյանը նկատեց, որ հենց ոստիկաններն են շտապօգնություն կանչել իր համար. «Ես բոլոր ոստիկանների նկատմամբ ունեմ եղբայրական վերաբերմունք»: Նա նշեց, որ ոստիկանությունը մահակների օգնության չի դիմել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու օպերատորներ՝ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ