Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Շարմազանովն ու բժիշկը ո՞վ են, որ գնում եք բանակցությունների, հաղթել էիք․ Արշակյանը՝ ուսանողներին

Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը կարծում է, որ 7 օր դասադուլ իրականացնող ուսանողները հաղթեցին, անկախ նրանից, թե Կլոր սեղանի քննարկումների արդյունքում իրենց առաջարկությունները կընդունեն, թե՞ ոչ, օրենքը հետ կկանչվի, թե՞ ոչ։

«Ուսանողները ցույց տվեցին, որ առաջադիմության կողմնակից են, ճորտ չեն, իսկ մեր՝ ավագ սերնդի գործն է ապահովել երիտասարդներին կրթության, գիտության համար հարմարավետ պայմաններ, պետք է աշխատենք և ֆինանսավորենք գիտությունը։ ՀՀ քաղաքացիները ցույց տվեցին, որ եթե ընդվզում, ապա հանուն գիտության, դա մեր կենսագրության մեջ կմնա գեղեցիկ էջերից մեկը»,- շեշտեց նա։

Ազատ Արշակյանի խոսքերով՝ գիտության համար պայքարը այսքանով չպիտի սահմանափակվի, քանի որ 2018 թ-ի բյուջեի ֆինանսավորմամբ զարգանալու է «տգիտությունը», քանի որ շատ ավելի քիչ հատկացումներ են, քան պահանջվում է ոլորտի զարգացման համար։

Անդրադառնալով «Զինապարտության և զինծառայողի կարգավիճակի մասին» 86 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանում 2-րդ ընթերցմամբ անցած օրինագծին, Ազատ Արշակյանն ասաց, որ դա, ըստ էության, Վիգեն Սարգսյանի քաղաքական կարիերայի դեմ էր, սա մնաց Վիգեն Սարգսյանի կենսագրության մեջ որպես սև, մութ էջ։

Ազատ Արշակյանը ուսանողների պայքարում միայն չի հասկանում այն, թե ինչու հանդիպեցին ԱԺ ղեկավարության հետ, քանի որ կարող էին ավելի կոշտ պահանջներ դնել օրենքը բերողի առջև։

«Կարծում եմ, որ շարժումը կմարի, երիտասարդները բյուրոկրատական բանակցությունների, խարդավանքների մեջ անփորձ են։ Նրանցից մի քանիսը բանակում ծառայել են, երբ նրանք բանակում ծառայում էին, այդ օֆշորականները, մարադյորները պարապում էին խարդավանքներ, դավադրություններ սարքելու համար։ Նրանք մասնագետ են, երիտասարդները այդ հարթակում չեն կարող հաղթել, նրանք արդեն հաղթել էին իրենց գործը և կարող էին չգնալ հանդիպմանը։ Նրանց հետ չի կարելի բանակցել, վերջ, մենք մեր գործը արեցինք, կգնանք դասի, պետք է մենք կգնանք ծառայելու, մինչև դուք, ձեր ճորտատիրությունը վերանա, ձեր ժամանակը անցնի, Եվրասիական միությունը անցի։ Քաղաքական իշխանությունը հրաշալի տիրապետում է իրավիճակին․ նա հեղափոխություն պլանավորողների մի բանակ է ստեղծել, այս ակցիան հեղափոխություն էր, բայց չպլանավորված, վտանգավոր էր։ Այս թափը, որ շարժումը ստացավ, վտանգավոր էր, իշխանությունը վտանգը զգաց և ավելին կարող էր զիջել, որպեսզի կայծը խարույկ չդառնար։ Ուրիշ խնդիրներ էլ կան․ փոքր և միջին ձեռնարկատերերի ելույթներն էլ վտանգավոր են, պատկերացնում եք՝ Հայաստանը կարող է բռնկվել։ Իշխանությունները շատ են գնահատում իրենց կարգավիճակը, որևէ բռնկուն, ցնցում, կարող է իրենց վերջը լինել, դրա համար շատ բաներ կզիջեն։ Կրկնեմ՝ երիտասարդները հաղթել են, սխալը բանակցությունների գնալն էր․ Շարմազանովը ո՞վ է, որ ցուցակում գրել են, ցուցակում չգրեն, ոչ մի տեղ էլ չի ընտրվի, դուք նրա հետ ինչի՞ եք գնում բանակցությունների։ Մենք՝ քաղաքացիական հասարակությունս, իրենց մանդատը չենք ընդունել, ինչո՞ւ եք բժշկի՝ Բաբլոյանի հետ բանակցում։ Բանակցեիք ռեկտորի, «տգիտության հսկիչի» հետ բանակցեք, պաշտպանության նախարարի հետ բանակցեք, Շարմազանովն արդեն քվեարկել է»,- ընդգծեց Ազատ Արշակյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում