Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Անցնող տարում ՀՀ արտաքին քաղաքականությունը բավական ակտիվ էր

Անցնող տարին ՀՀ արտաքին քաղաքականության համար բավական արդյունավետ էր։ Հայաստանը շարունակեց իր ակտիվ համագործակցությունն ինչպես առանձին պետությունների հետ, այնպես էլ իր գործունեությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» արդյունքում ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններում, ինչպես և հայտարարվեց, բեկումնային փոփոխություններ տեղի չունեցան։ Հայաստանը ոչ միայն պահպանեց, այլ նաև ավելի խորացրեց ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Միևնույն ժամանակ, ՀՀ-ն պահպանեց սերտ գործընկերային հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և ավելի խորացրեց բարեկամական հարաբերությունները ԵՄ և եվրոպական առանձին պետությունների հետ։

Անցնող տարվա ընթացքում բավական ակտիվ էին նաև գործընկեր պետություններ փոխայցելությունները, որոնք ներկայացված են ստորև։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթացիկ տարում կատարել է 6 աշխատանքային այց Ռուսաստանի Դաշնություն։ Նիկոլ Փաշինյանի ինտենսիվ այցերը ՌԴ կարևորվում են մի կողմից փոխադարձ պարտավորությունների վերահաստատման, մյուս կողմից էլ առկա կնճռոտ հարցերը քննարկելու և դրանց հնարավորինս արագ լուծում տալու տեսանկյունից, քանզի ռազմավարական դաշնակցային հարաբերություններն էական նշանակություն ունեն երկու երկրների համար էլ, որի մասին հայտարարել է թե´ Նիկոլ Փաշինյանը, թե´ Վլադիմիր Պուտինը:: Այսպես, ՀՀ վարչապետը ՌԴ կատարած այցի շրջանակներում մասնակցել է ինչպես Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստերին, այնպես էլ առանձին հանդիպումներ է ունեցել նախագահ Պուտինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև հայկական համայնքի ներկայացուցչների հետ։ Տարվա ընթացքում բավական ինտենսիվ համագործակցում էին նաև երկու երկրների արտգործնախարարությունները, ինչի վառ դրսևորումը արտաքին գործերի նախարարների բազմաթիվ հանդիպումներն էին։

Դրական զարգացումներ են նկատվել նաև Եվրոպական Միության հետ ունեցած հարաբերություններում։ Նշենք, որ ընթացիկ տարում վավերացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, իսկ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտել է ժամանակավոր կիրարկման փուլ։ Իսկ այդ դրույթները կյանքի կոչելու համար արդեն իսկ իրենց աշխատանքներն են սկսել տարբեր հարցերով ստեղծված կոմիտեներն ու խորհուրդները: Դրական տեղաշարժեր են նկատվում նաև ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: Այս մասին է վկայում սույն թվականի նոյեմբերին ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանի հայտարարությունն այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, 2020 թվականին ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի վիզային ազատ ռեժիմ:

Հայաստանը բավական ակտիվ է եղել նաև եվրոպական առանձին պետությունների հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Այսպես, 2018թ. ընթացքում պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը։ Բացի այդ, երկօրյա պետական այցով Հայաստան էր ժամանել նաև Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ Մի քանի օտարերկրյա այցեր է կատարել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես՝ աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն և 3 անգամ աշխատանքային այցով եղել է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Վերոնշյալից զատ, օտարերկրյա բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի մակարդակով, մասնավորապես՝ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի, Իսպանիայի ԱԳ, Եվրոպական միության և համագործակցության նախարար Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիի, Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլի, Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելայի, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տեոդոր-Վիորել Մելեշկանուի, ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։

2018թ.-ն առանձնահատուկ էր նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ակտիվ հարաբերությունների տեսանկյունից։ Այս ընթացքում վարչապետ Փաշինյանը մեկ աշխատանքային այց է կատարել ԱՄՆ՝ Նյու Յորքում մասնակցելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին։ Ընթացիկ տարում աշխատանքային այցերով ԱՄՆ են մեկնել նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունները: Ինչ վերաբերում է ամերիկյան կողմին, ապա Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան են այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կիբերանվտագության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ինչպես նաև Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթն ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը։

Վերջին յոթ ամիսների ընթացքում ակտիվացել է համագործակցությունը նաև Կանադայի հետ։ Վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին, որին հաջորդեց վերջինիս պաշտոնական այցը Հայաստան: Հատկանշական է, որ Ջասթին Թրյուդոն Կանադայի առաջին վարչապետն է, ով պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։ Ավելին, պետության ղեկավարների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ձեռնարկել գործնական քայլեր երկու երկրների կառավարությունների և բիզնես շրջանակների միջև համագործակցությունն առավել ակտիվացնելու համար։ Ուշագրավ է, որ Կանադայի և Հայաստանի միջև հարաբերությունների ավելի բարելավման նպատակով երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու հարցը։ Ոչ պակաս կարևոր էր նաև Հայաստան-Կանադա օդային փոխադրումները դյուրացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։

2018թ.-ը զգալիորեն ակտիվ է եղել նաև ասիական պետությունների հետ ունեցած հարաբերությունների տեսանկյունից։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ է ունեցել ասիական մի շարք պետությունների գործընկերների հետ՝ ուղղված երկկողմանի համագործակցության ամրապնդմանը։

Արտաքին գործերի նախարարների մակարդակով բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել նաև կենտրոնասիական պետությունների գործընկերների հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է Աստանայում՝ մասնակցելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, իսկ Զոհրաբ Մնացականյանն էլ հանդիպել է Ղազախստանի արտգործնախարար Կայրաթ Աբդրախմանովին։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է նաև Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը բավական ակտիվ էր աֆրիկյան մի շարք երկրների հետ համագործակցության տեսանկյունից ևս։ Նմանատիպ ակտիվությունը թույլ է տալիս ենթադրել, որ ՀՀ նոր կառավարությունը միտված է իրացնելու այն հսկայական ներուժը, որն առկա է այս ուղղությամբ։ Դրա մասին են վկայում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ինչպես Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի, այնպես էլ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում աֆրիկյան մի շարք պետությունների իր գործընկերների հետ հանդիպումները։

Հայաստանը ոչ միայն պահպանել, այլ նաև հետևողականորեն զարգացրել է հարաբերությունները մերձավորարևելյան երկրների հետ։ Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Լիբանան և հանդիպել նախագահ Միշել Աունին։ Վերջինիս հետ վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաև Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում: ՄԱԿ ԳԱ-ի շրջանակներում տեղի է ունեցել նաև Զոհրաբ Մնացականյանի և Քուվեյթի արտգործնախարար Սաբահ Ալ-Խալիդ Ալ Սաբահի հանդիպումը։

Ընթացիկ տարում Հայաստանը բավական ակտիվ գործունեություն ծավալեց նաև ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում։ Ի դեպ, 2019թ․ ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին: ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանի համար, բացի պատասխանատվությունից, ստեղծում է նաև հավելյալ հնարավորություններ, որոնք լավագույնս օգտագործելու դեպքում ԵԱՏՄ տնտեսական ներուժը կարող է էապես խթանել ՀՀ տնտեսությունը։

Լինելով ՀԱՊԿ անդամ երկիր՝ Հայաստանը շարունակել է զարգացնել ամուր հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, որը Հայաստանը դիտարկում է որպես գործընկեր կազմակերպություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթացիկ տարում Բրյուսելում մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, որի շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաև մի շարք պետությունների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

2018թ․-ը կարևորվեց նաև Հայաստանի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության տեսանկյունից։ Ուշագրավ է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովն այս տարի անցկացվեց Հայաստանում։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընդհանուր միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ավելի քան 3500 ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետության ղեկավարներ, պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ արվեստագետներ, լրագրողներ:

Հայաստանի և հարևան՝ Իրանի ու Վրաստանի միջև փոխգործակցությունը հաջողությամբ շարունակվել է նաև 2018թ.-ին։ Այսպես, 2018թ.-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան, որտեղ հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահի, վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հայաստանում վարչապետ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ բարեկամական հարաբերությունների ներկայիս վիճակը և հետագա զարգացման հեռանկարները։

Հայաստանը շարունակել է պահպանել ավանդական բարեկամական հարաբերություններն Իրանի հետ։ Այսպես, Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որտեղ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հիմնախնդիրներ։ Ղեկավարները կարևորել են առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը և այլն։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին 7 ամիսների ընթացքում բավական հագեցած և ակտիվ էր՝ ուղղված երկկողմ օրակարգերի հստակեցմանը, տարբեր գործընկեր երկրների հետ համագործակցության ամրապնդմանը և նոր պայմանավորվածությունների ձեռքբերմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում