Իսպանիայի Պրիմերայի 17-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» սեփական հարկի տակ ընդունել էր Մադրիդի «Ռեալին»։
«Չղջիկները» 78-րդ րոպեին բացեցին հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Կարլոս Սոլերը։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակի հինգերորդ րոպեին «Վալենսիայի» տուգանային հրապարակում հայտնված Տիբո Կուրտուայի հարվածը տանտերերի դարպասապահը հետ մղեց, ինչին ավելացրեց Կարիմ Բենզեման՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը ու մեկ միավոր վաստակելով «արքայական» ակումբի համար։
Այս արդյունքից հետո «Ռեալը» վաստակում է 35 միավոր և Էլ կլասիկոյին մոտենում է՝ «Բարսելոնայի» հետ հավասար միավորների քանակով։ «Վալենսիան» վաստակած միավորների քանակը հասցնում է 27-ի։ Ալբերտ Սելադեսի թիմը 8-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։