Հոգլանդի հայտարարության հետքերով. Մամեդյարովը կոչ է արել սկսել հիմնարար բանակցություններ

25/08/2017 schedule18:05

Եթե հայկական կողմն ընդունի, որ Մադրիդյան նորացված սկզբունքները բանակցությունների հիմք են, ապա պետք է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ հիմնարար բանակցություններ վարել: Այս մասին АзерТадж-ի հաղորդմամբ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքով, Ադրբեջանը կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկությունների փաթեթի վերաբերյալ սուբստանտիվ բանակցություններ սկսելուն:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների հայտարարությունում արտացոլված են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա հակամարտության փուլային կարգավորման հիմնական տարրերը: Եվ այս տարրերը կազմում են Մադրիդյան նորացված սկզբունքների հիմնարար հիմքը: Այս սկզբունքները ևս մեկ անգամ ընդգծվել են ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից: Այս սկզբունքների հետևողական իրականացման առաջին քայլը համարվում է օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը: Օկուպացման փաստը վերացնելու համար հարկավոր է վերադարձնել ներքին տեղահանվածներին իրենց հայրենի հողեր և համապատասխան անվտանգության միջոցներ ձեռնարկել: Պետք է նաև նշել, որ Հայաստանը չի կատարում հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի պահանջները»,- մեկնաբանելով ԵԱՀԿ  Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը, ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է՝ եթե հայկական կողմն ընդունի, որ այս սկզբունքները հին չեն, և ընդունի դրանք, ապա անհրաժեշտ է սկսել մանրամասները քննարկելու վերաբերյալ սուբստանտիվ բանակցություններ: «Հայ ժողովուրդը կկարողանա օգտվել համագործակցության հնարավորություններից, որը կարող է հայտնվել հակամարտության կարգավորման հետ կապված»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ, որ Ռիչարդ Հոգլանդը ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, ըստ որոնց՝ Ղարաբաղին պետք է միջանկյալ կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովելու է նրա անվտանգության և ինքնավարության երաշխիքները: Բացի այդ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ «գրավված» տարածքների նկատմամբ վերականգնվելու է Ադրբեջանի ինքնիշխանությունը և Արցախը ցամաքային միջանցքով կապվելու է Հայաստանի հետ:

Ռիչարդ Հոգլանդի ներկայացրած վեց կետերում նաև նշված է՝ հարատև կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց և փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր: Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: «Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»,- ասել է ամերիկացի համանախագահը։

Այս հայտարարության հրապարակումից հետո Հայաստանի ԱԳՆ-ն այն մեկնաբանեց մեկ նախադասությամբ. «Ոչ մի նոր բան չի ասել»: Նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ այնուհետև այդ միտքը մի փոքր ընդարձակ ներկայացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հատկանշական է, սակայն, որ ժամեր անց Նալբանդյանը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ դեսպան Հոգլանդն իր հրապարակած կետերում թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ՝ չմանրամասնելով, սակայն թե ինչ ի նկատի ունի:

Տպել
1241 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)