Գյումրու ավտոմաքսատան բացումը 1 շաբաթով հետաձգվում է

Գյումրու ավտոմաքսատան բացումը 1 շաբաթով հետաձգվում է

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը որոշում է կայացրել, որ Գյումրու ավտոմաքսատան բացումը հետաձգվում է մեկ շաբաթով: Նա ասել է, որ թեև բավական մեծ ծավալի աշխատանքներ տարել են, բայց շինաշխատանքների ներկայիս տեմպերը գոհացնող չեն:

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրում մի շարք փոփոխություներ են կատարվել, ավելացել է նախատեսված աշխատանքների ծավալը, հայտնում է Shantnews.am-ը:

Դավիթ Անանյանը կապալառու և ենթակապալառու շինընկերություններին հանձնարարականներ է տվել, որոնք սահմանված ժամկետներում ավարտելու համար պարտադիր է աշխատանքային ծավալների և աշխատուժի կրկնապատկումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---