Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի կիրարկումը

Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական 
Միություն համաձայնագրի կիրարկումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Մյունխենում է գտնվում անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով, փետրվարի 15-ին  հանդիպել է  Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերն անդրադարձել են  Յոհաննես Հանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր  են փոխանակել Երևանում ԵՄ ներդրողների համաժողովի անցկացման հնարավորության շուրջ:

Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է, որ այն կարևոր գործիք է հանդիսանում Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման համար:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ գործընկերների հետ միասին սերտ համագործակցությամբ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նախագծի վերջնականացման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը Յոհաննես Հանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]