1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՔԿ-ն 22-ամյա տնօրենին մեղադրանք է առաջադրել խարդախությամբ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու համար

ՔԿ-ն 22-ամյա տնօրենին մեղադրանք է առաջադրել խարդախությամբ ուրիշի գույքի 
զգալի չափերով հափշտակություն կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կրթական մշակութային նախաձեռնությունների կենտրոնի տնօրենի կողմից կատարված խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ կենտրոնի տնօրենը՝ ծնված 1997 թվականին, խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ իր աշխատակցին պատկանող հողամասը վերջինիս անունով սեփականաշնորհելու հարցում օժանդակելու պատրվակով, կրթական մշակութային նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակում 2018 հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 30-նն ընկած ժամանակահատվածում աշխատակցից մաս-մաս ստացել է 200 000 դրամ գումար:

22-ամյա տնօրենը, սակայն, սեփականաշնորհման ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել, աշխտակցի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով հափշտակել է վերջինիս կողմից տրված զգալի չափերի գումարը և այն օգտագործել իր անձնական կարիքների համար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդ տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]