Շարմազանովը չի բացառում, որ վարչապետի նշած կաշառակեր պատգամավորը ՀՀԿ-ից է

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթի ընդունումն ԱԺ-ի կողմից առկախված վիճակում է: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ հոկտեմբերի 29-ին գումարվող արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու այս փոփոխություններին: Նա միաժամանակ նշեց, որ մյուս խմբակցությունների եւ ՀՀԿ-ն լքած պատգամավորների կողմ քվեն լիովին բավարար է այդ փաթեթն ընդունելու համար: Նշենք, որ ԸՕ-ի փաթեթը համարվում է սահմանադրական օրենք եւ անհրաժեշտ է նվազագույնը 63 պատգամավորի կողմ քվե:

«Հանրապետական խմբակցությունն իր դիրքորոշումը օրեր առաջ հայտարարել է եւ չեմ կարծում, որ կփոխի: Այն հստակ է եւ չեմ կարծում, որ հիմա կառավարությունը կարիք ունի ՀՀԿ-ի կողմ քվեների, քանի որ կառավարությունն արդեն ունի 63-ից ավելի իրեն սատարող պատգամավորների: Նրանք թուղթ ու գրիչով, ինչպես Պեպոն կասեր՝ բարաթով, հավաստիացրել են, որ պաշտպանում են Փաշինյանին: Ովքեր պաշտպանում են, թող գան ու քվեարկեն: Մեր հայտարարությունը եւ քվեարկությունը պայմանավորված չի լինելու՝ վնասել կառավարությանը: Մեր քայլը ինադու Փաշինյանի կամ կառավարության չէ, սա բացառապես քաղաքական որոշում է:

Մենք ժամանակին ընդունել ենք հարգելի պարոն Փաշինյանի քվեարկությունների քաղաքական լինելը, ակնկալում ենք, որ վարչապետն ըմբռնումով կվերաբերվի մեր քվեարկությանը եւ իրեն չսատարելու մեր որոշմանը, որովհետեւ մենք հստակ գրել ենք պատճառները՝ մեր հայտարարության մեջ»,- ասաց Շարմազանովը:

Անկախ ընտրակարգից Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի, որովհետեւ ունի ասելիք եւ անելիք: Ակնկալում եմ, որ ՀՀԿ-ն ի վերջո ճիշտ որոշում կկայացնի: Մասնակցության հարցը քննարկման փուլում է, որոշում չկա»,- ասաց նա եւ ընդգծեց, որ նոր իշխանությանը միայն ՀՀԿ-ն կարող է լինել իրական ընդդիմություն:

«Միակ քաղաքական ուժը, որը գաղափարական առումով քննադատում է վարչապետին, դա ՀՀԿ-ն է: Կան քաղաքական ուժեր, որոնք 1-2 օրով դարձան քննադատողներ, հետո էլի ստորագրեցին հուշագիր, ճանաչեցին հեղափոխության հաղթանակը, հավաստիացումներ տվեցին: Ես կարծում եմ, որ ազնիվ է այն քաղաքական ուժը, որ ազնիվ քննադատում է, որովհետեւ այդ քննադատության նպատակը ոչ թե ռեւանշն ու սաբոտաժն է, ինչպես վարչապետն է ասում, այլ՝ մենք պետք է ունենանք այլընտրանքային կարծիք»:

Մի քանի օր առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կառավարությանը հորդորեց չկրկնել ՀՀԿ-ի սխալները։ Ըստ նրա՝ ժամանակին ՀՀԿ-ականները ստիպված անում էին հայտարարություններ՝ հոգու խորքում համաձայն չլինելով դրանց հետ. «ՀՀԿ-ի իշխանության տապալման պատճառներից մեկն այն էր, որ երբեմն մենք մեզ կեղծում էինք, ասում էինք բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէինք: Իմ որոշ գործընկերներ բաներ են ասում, ովքեր, վստահ եմ, այդպես չեն մտածում: Գուցե մեզ են նմանակում, բայց շատ արագ սովորեցին մեր սխալները: Մի՛ կեղծեք ձեզ: Իշխանության տապալման մեր սխալներից մեկն էլ դա էր, որ մենք մեզ երբեմն կեղծում էինք, ասում էինք բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէինք», մասնավորապես, ասել էր նա:

ՀԺ-ի հարցին, թե ինչո՞ւ են ՀՀԿ-ականները տարիներ շարունակ հայտարարություններով հանդես եկել, որոնց իրենք եւս չեն հավատացել, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Աշոտյանի ասածները չի ցանկանում մեկնաբանել: Ի դեպ, Աշոտյանը ՀԺ-ի այս նույն հարցին ի պատասխան նշել էր. «Դուք, փսիխո վերլուծաբան չեք»:

Միաժամանակ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն, ինչպես ցանկացած քաղաքական ուժ, ունեցել է բացթողումներ, թերացումներ, առավելություններ «Ունեցել ենք մեծ ներդրում պետականաշինության մեջ: Եղել է ե՛ւ թերացումը, ե՛ւ աշխատանքը, բայց իմ համոզմամբ՝ դրականը եղել է ավելի շատ»:

Հոկտեմբերի 24-ին պատգամավորական մանդատից հրաժարվեց Ռուզաննա Մուրադյանը: Մամուլը գրեց այն մասին, որ պատճառը ԸՕ-ի նախագծին կողմ քվեարկելն էր՝ հոկտեմբերի 22-ին: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր հարցին ի պատասխան ասաց, որ  Հայաստանում չի եղել եւ որեւէ տեղեկություններ չունի այս իրադարձության վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահը չի բացառում, որ վարչապետի կողմից նշված կաշառակեր պատգամավորը կարող է ՀՀԿ-ից լինել: Մեր հարցին՝ բացառու՞մ է, որ այդ պատգամավորը ՀՀԿ-ից չէ, նա պատասխանեց. «Ես բացառում եմ, որ դա ես եմ: Մնացածը ոչ մի բան չեմ կարող ասել: Ես կարծում եմ, որ, եթե պարոն վարչապետը նման հայտարարություն է արել, ուրեմն իրավապահ մարմինները գոնե պատգամավորի անունը չտալով, պետք է հերքեն վարչապետի ասածը կամ հաստատեն: ՀՔԾ պետը հոկտեմբերի 25-ին երկու պատգամավորի անուն հերքեց (Միհրան Պողոսյան, Արամ Հարությունյան): Եթե կասկածյալ ու մեղադրյալ չկա, ապա ի՞նչ կարիք կար նման հայտարարություն անելու: Եթե արվել է՝ նման բարձր մակարդակով, ի վերջո կասկածյալ պետք է լինի»:

Անդրադառնալով «բարիկադների ապամոնտաժմանը» եւ իրենց իշխանության օրոք եւ այս իշխանության օրոք պաշտոններ ստացող անձանց, Շարմազանովը նշեց. «Ի՞նչ է նշանակում՝ մեր կադրերն են: Կա պետական ծառայություն, յուրաքանչյուրն ազատ է՝ ընդունել առաջարկները, եթե ինքը գտնում է, որ անելիք ունի, ուրեմն պետք է աշխատի: Ես որեւէ բան չեմ տեսնում, որ ինչու այս կամ այն պետական պաշտոնյան աշխատում է: Առաջին օրվանից էլ մարդիկ են աշխատում վարչապետի հետ, որոնք եղել են մեր թիմում, մասնավորապես, պաշտպանության եւ ֆինանսների նախարարները: Այնպես չէ, որ ես կառավարությունում չեմ, ուրեմն կառավարության թշնամին եմ»,- եզրափակեց նա:

Տպել
5946 դիտում

Սահմանազատման հանձաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա