Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինական վերահաղորդիչ-արբանյակը L2 կետ Է դուրս եկել Լուսնի հակառակ կողմում

Չինական վերահաղորդիչ-արբանյակը L2 կետ Է դուրս եկել Լուսնի հակառակ կողմում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական «Ցյուեցյաո» («Կաչաղակի կամուրջ») վերահաղորդիչ-արբանյակը հունիսի 14-ին հաջողությամբ դուրս Է եկել Լագրանժի L2 կետ Լուսնի հակառակ կողում՝ դառնալով աշխարհում առաջին արբանյակը, որը գործում Է այդ հալո-ուղեծրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Չինաստանի Ազգային տիեզերական վարչության հաղորդագրության մեջ:

«Ցյուեցյաո» վերահաղորդիչ-արբանյակը «Չանե-4» լուսնային առաքելության համար արձակվել Է մայիսի 21-ին Չինաստանի հարավ - արեւմուտքի «Սիչան» տիեզերակայանից:

«Չանե-4» հետազոտական ապարատի արձակումը, որը պետք Է փափուկ վայրԷջք կատարի Լուսնի հակառակ կողմում, պլանավորված Է այս տարվա երկրորդ կեսին: Լուսնի հակառակ կողմի հետ ուղիղ կապն անհնարին Է, ուստի «Ցյուեցյաո» վերահաղորդիչ-արբանյակը պատասխանատու կլինի Երկրի եւ «Չանե-4» ապարատի միջեւ ազդանշանների փոխանցման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]