Ասում էին՝ ոտքդ կախ գցիր, սպասիր, բայց որոշեցի պատվաստվել. հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչները պատվաստվեցին COVID19-ի դեմ

Առողջապահության նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսային պատվաստումների մեկնարկից ի վեր հայտարարել է Հանրային իրազեկման շաբաթ՝ խրախուսելով կրոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը: Նախորդ ամիսներին ակցիային միացել էին առողջապահության նախարարն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մարզպետներ, մշակույթի տարբեր գործիչներ, այս անգամ հերթը հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներինն էր:  

«Հանրային հեռուստաընկերության» լրագրող Ռուզաննա Վարդերեսյանն, օրինակ՝ չինական արտադրության «Կորոնավակ» պատվաստանյութով պատվատվեց: Ներարկումից առաջ բժշկուհին նախ չափեց նրա ճնշումը, հետո ջերմաչափեց: Այնուհետև վերցրեց կոնտակտային տվյալներ, որպեսզի Ռուզանայի հետ անըդհատ լինի կապի մեջ՝ ստուգելու նրա ինքնազգացողությունը: Մեզ հետ զրույցում Ռուզաննան ասաց՝ պատվատսվելով փորձում է իր ծնողների համար օրինակ ծառայել, որպեսզի նրանք էլ պատվաստվեն:

«Ոլորտը լուսաբանելով, տարբեր մասնագետների հետ շփվելով, միևնույն ժամանակ վիրուսի դեմ հակամարմիններ ունենալով, մասնագետներին լսելով որոշեցի, որ պատվաստվեմ: Ի վերջո, վիրուսը մուտացիանների է ենթարկվում, տարբեր շտամներ են տարածվում, մենք էլ դեռ չգիտենք՝ ուր կգնանք երկրից դուրս: Այնպես չէ, որ այնպիսի տեղ եմ գնալու, և պատվաստանյութը ընտրել եմ այն սկզբունքով, որ թույլ տան այդ երկիր մտնեմ: Իմ ծնողները չեն պատվաստվել, ու մտորումների մեջ են, մտածում են՝ պատվաստվել, թե ոչ, ես մտածեցի ծնողներիս համար ավելի լավ օրինակ ո՞վ կարող է ծառայել, եթե ոչ ես»,- ասաց նա:

 214664620_2982167518691024_8318138931100026396_n.jpg (186 KB)

Լրագրողի խոսքով՝ իր համար անհասկանալի է, երբ մարդիկ պատվատսանյութի վերաբերյալ անտրամաբանական կարծիքներ են հայտնում: Պետք է հասկանալ՝ հիմա ամառ է, Հայաստան են հաճախում մեծ թվով զբոսաշրջիկներ, և անընդհատ չմտածելու համար, որ գուցե վարակվել ես վիրուսով, ճիշտ տարբերակը միևնույն է դրա դեմ պատվաստվելն է. «Ամեն դեպքում ինձ ապահովագրելու համար որոշեցի պատվաստվել, «Կորոնավակը» զուտ պատահականության սկզբունքով եմ ընտրել, որովհետև երկրորդ դեղաչափերի միջև ինտերվալը փոքր է: Գիտեք, մարդիկ կարող են քիչ լինել տեղեկացված, կարող են ընդհանրապես տեղեկացված չլինել, երբեմն աբսուրդի հասնող բաներ են ասում՝ չիպավորում են և այլն, դա  ինձ համար անհասկանալի է»:

Թե´ պատվատվելուց առաջ, և թե´ հետո Ռուզաննա Վարդերեսյանը իրեն լավ էր զգում:

«Արմենպրես» լրատվական ծառայության լրագրողն էլ ընտրել էր «Սպուտնիկ Վ» պատվաստանյութը: Ասում է՝ պատվաստվել միշտ է ցանկացել, բայց հարազատներն անընդհատ խորհուրդ են տվել սպասել. «Ասում էին ոտքդ կախ գցիր, մի քիչ սպասիր, ու այդպես էլ չէր ստացվում պատվաստվելը, բայց այս միջոցառումը կազմակերպվեց, մտածեցի, որ ամեն դեպքում, եթե պատվաստվելու որոշումը ունեմ, ճիշտ կլինի մասնակցեմ, որովհետև ստեղծված իրավիճակում ճիշտ որոշումը պատվաստվելն է»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Աննան 2020 թվականի հոկտեմբերին վարակվել է կորոնավիրուսով՝ վարակելով նաև ընտանիքի անդամներին: Պատմում է՝ արցախյան պատերազմի թեժ օրերն էր, երբ հիվանդանոցներում հոսպիտալացումների համար ազատ տեղ չկար: Այդ ամեն ինչի միջով երկրորդ անգամ անցնել լրագրողն այլևս չի ցանկանում:

213760075_2243823585748519_1161885014264663610_n.jpg (185 KB)

«Պատվաստանյութի երկրորդ դեղաչափը կստանամ 21 օր հետո: Ինձ ասացին՝ հեռախոսային կապի մեջ կլինեն, անհրաժեշտ խորհրդակցության կտրամադրեն: Տեղեկացրին, որ առաջիկա երեք օրվա ընթացքում կարող  է մկանային ցավ ունենամ, ջերմություն, թուլություն, բայց դա անցողիկ է լինելու և կարճատև: Ամեն դեպքում, եթե նույնիսկ չկարողանանք զերծ մնալ կորոնավիրուսից, գոնե թեթև կտանենք»,- հավելեց նա:

Բոլոր պատվաստվածներին՝ պատվաստումն իրականացնող բժշկուհին հիշեցնում էր՝  պատվաստվելուց հետո սկզբնական շրջանում ցանկալի չէ օգտագործել ալկոհոլ, հնարավոր է, որ պատվաստված անձը ունենա բարձր ջերմություն, տեղային ցավ: Ցավերի դեպքում, ըստ բժշկուհու կարելի է օգտագործել ցավազրկող, իսկ եթե ջերմությունը բարձրա մինչև 38,5 աստիճան, կարելի է նաև ջերմիջոցնող խմել: Նա նշեց, որ բոլոր պատվաստվածների հետ մշտական կապի մեջ են լինելու, որևէ այլ ախտանշան զգալու համար, լրագրողները կարող են դիմել իրենց:

214366194_315774333564572_8288154027703933184_n.jpg (230 KB)

Լրագրողների հետ միասին կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվեց նաև առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե խաչատրյանը: Նա ընտրել էր չինական «Կորոնավակ» պատվաստանյութը: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ  Գայանե Սահակյանն էլ նշեց՝ պատվաստվելով կորոնավիրուսային հիվանդության դեմ, լրագրողները պաշտպանված են նաև վիրուսի այլ շտամներից. «Այս պահի դրությամբ չենք կարող ասել հնդկական դելտա շտամը գրացված է մեզ մոտ թե ոչ, որովհետև դեռևս սեկվենավորում ենք վարակված անձանց տվյալները, եթե որևէ նորություն լինի, մենք  կհայտնենք: Պատվաստումից հետո անձի մոտ գրանցվելու են սպասվող ռեակցիաները, այսինքն՝ օրգանիզիմի արձագանքը պատվաստանյութին, որոշների մոտ այդ արձագանքը թեթև է լինում, որոշների մոտ մի փոքր ծանր, այդ պատասխանը կախված է յուրաքանչյուրի օրգանիզմից: Եղել են դեպքեր, երբ մարդը պատվաստվել է ու իր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս դեպքերը վերագրվում են, որպես անցանկալի բարդություն, մարդու մոտ նկատվում է խիստ մկանացավ, բարձր ջերմություն, սա վերագրում ենք, որպես պատվաստանյութի բարդություն, բայց հետո պարզվում է, որ մարդը վիրուսով է վարակված: Մեկ դեպք եղել է անաֆիլաքսիկ շոկի հետ կապված՝ Սիսիանի գյուղերից մեկում: 15 րոպե հետո մարդու մոտ եղել է դա, և քանի որ պատվաստումների ողջ ընթացքում ամբողջ բուժանձնակազմի հետ թրեյնինգներ ենք անցկացրել, կարող են արագ առաջին բուժօգնություն ցուցաբերել է»,- ասաց նա:

Սահակյանը շեշտեց՝ պատվաստվելուց անմիջապես հետո դիմակ կրել դադարելը  չի կարելի, քանի որ կորոնավիրուսային հիվանդությունից անձը լիարժեք պաշտպանված կարող է իրեն զգալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց երկու շաբաթ անց:

Մերի Խաչատրյան

Տպել
3067 դիտում

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին