Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին տևական խաղաղության հասնելու պարտադիր պայման է. ԱԳՆ խոսնակ

Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին տևական խաղաղության 
հասնելու պարտադիր պայման է. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում պարտադիր պայման է հստակ, հավասարակշիռ ու տևական խաղաղության հասնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Այսօր մեր խնդիրն այն է, որ Ադրբեջանի իշխանությունը, որը 2003 թվականից բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ տևական և ամուր կարգավորմանը հասնելու ճանապարհը Ղարաբաղի հետ բանակցելն է: Մենք չենք հրաժարվում բանակցություններից, մենք որպես Հայաստան, որպես Արցախի երաշխավոր, շարունակելու ենք բանակցությունները, բայց միևնույն ժամանակ ասելով, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների մասնակից»,-ասաց Տիգրան Բալայանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ Արցախը պետք է լինի բանակցության կողմ, ներկայացնելով  ԱԳ նոր նախարարի դիրքորոշումը՝ Տիգրան Բալայանը նկատեց, որ նոր բան չէ, որ Հայաստանը պնդում է Արցախի մասնակցության վերաբերյալ, այդ մասին տարիներ շարունակ ասվել է: «Պարզապես հիմա իրողություններ են փոխվել, որը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում»,-ասաց ԱԳՆ խոսնակը:

Լրագրողի ճշտող հարցին, թե ինչպիսի մեխանիզմներով կարելի է ապահովել Արցախի՝ ավելի լայն ներգրավվածությունը, Տիգրան Բալայանն ասաց, որ Արցախն այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններում, կան փաստաթղթեր, որտեղ նշվում է բոլոր կողմերի մասնակցության մասին: «Բայց խնդիրն այլ է, Ադրբեջանը տարիներ շարունակել մերժել է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ: Ուզում եմ հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հիմնական արդյունքը՝ 1994 թվականին զինադադարի հաստատումը, եղել է Ղարաբաղի ու Ադրբեջանի ուղիղ բանակցությունների արդյունքում: Ղարաբաղի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հելդար Ալիևը հանդիպումներ են անցկացրել, ուղիղ հեռախոսազրույցներ են ունեցել»,-նշեց Տիգրան Բալայանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ամենակարևոր կոմպոնենտը համարում է ճիշտ ձևաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաև Արցախը: ՀՀ վարչապետը նման հայտարարությամբ հանդես է եկել Արցախում մայիսի 9-ին անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում: Դա Փաշինյանի առաջին մեծ ասուլիսն էր, նաև միջազգային լրատվամիջոցների մասնակցությամբ՝ Ազգային ժողովում մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]