Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եկող տարվա երիտասարդական մայրաքաղաքի անունը պարզ կդառնա սեպտեմբերին

Եկող տարվա երիտասարդական մայրաքաղաքի անունը պարզ կդառնա սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերին պարզ կդառնա, թե 2018 թվականին Հայաստանում որ քաղաքն է ճանաչվում երիտասարդական մայրաքաղաք: Երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար պայքարում են երեք թեկնածու քաղաքներ` Ջերմուկը, Իջեւանը եւ Գավառը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ընտրությունը կատարվում է երկու բաղադրիչով:

«Մեկ բաղադրիչը sms-քվեարկությունն է, որը ներկայում անցկացվում է և կշարունակվի մինչև օգոստոսի վերջը: Երկրորդ բաղադրիչն անկախ փորձագետների գնահատականներն են: Փորձագետները եղել են քաղաքներում, տեղում ծանոթացել դրանց հնարավորություններին, ծրագրերին: Կազմկոմիտեն, դիտարկելով sms-քվեարկության արդյունքները, փորձագիտական գնահատականները, կորոշի, թե որ քաղաքն է 2018-ի համար ճանաչվում երիտասարդական մայրաքաղաք»,-ասաց Արսեն Քարամյանը:

Մրցույթի նպատակն է խթանել Հայաստանի մարզերի համաչափ զարգացումը, խրախուսել քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել, նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը:

«Երիտասարդական մայրաքաղաք» կոչմանն արժանացած քաղաքում անցկացվում են բազմաթիվ ներհանրապետական և միջազգային միջոցառումներ: Արսեն Քարամյանի խոսքով՝ դա ոչ միայն տնտեսական ակտիվությանն է նպաստում՝ ենթակառուցվածքներ, հյուրանոցներ, սննդի օբյեկտներ և այլն, այլև տեղի երիտասարդների համար հագեցած օրակարգ է մշակվում:

«Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի գաղափարն ի հայտ է եկել 2012 թվականին, որը գործնական փուլ է մտել 2013-ին: Մինչ այժմ երիտասարդական մայրաքաղաքներ են ճանաչվել Սիսիանը, Ստեփանավանը, Գյումրին, Չարենցավանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]