Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

«Հաշվի առնելով բյուջետային լարված կացությունը, չի բացառվում նաև դեֆոլտի հավանականությունը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

– Պարոն Մարգարյան, Վիճակագրական կոմիտեն հրապարակել է երկրի սոցիալտնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, նվազել է 4.7 %-ով։ Իսկ մասնավորապես, օրինակ, այս տարվա հունիսին, 2019-ի հունիսի համեմատ, ՏԱՑ-ը նվազել է 7.5 տոկոսով: Ինչո՞վ է սա պայմանավորված, ի՞նչ հիմնական գործոններ կառանձնացնեք:

– Նման ցուցանիշը սպասելի էր ու օրինաչափ։ Տնտեսական ակտիվության անկման պատճառն, իհարկե, համավարակն է ու նրա համակարգային ազդեցությունները։ Սա ստանդարտ իրավիճակ է, որ բնորոշ է թե՛ զարգացած և թե՛ զարգացող երկրներին։ Այս թվերը նույնիսկ ինչ-որ տեղ անսպասելի են, քանի որ տնտեսության գրեթե բոլոր ոլորտների կարանտինային սահմանափակումները բազմաթիվ առումներով դեգրադացնող ազդեցություններ են թողնում՝ հանգեցնելով մասնավոր հատվածում գործարար ակտիվության և ներդրումային ծրագրերի սահմանափակումների։ Այս պայմաններում խիստ սահմանափակվել է ինչպես մակրոտնտեսական առաջարկը, այնպես էլ պահանջարկը։ Հայաստանում տնտեսական անկումը շատ ավելի մեծ կլիներ, եթե չլինեին կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների՝ երկու տասնյակից ավելի ծրագրերը, որոնց մեծ մասը ուղղված է մակրոտնտեսական պահանջարկի խթանմանը։

– Ըստ պաշտոնական տվյալների՝ ընթացիկ տարում աճ է արձանագրել միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 1.5 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 1.7 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 2.6 տոկոս: Ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում՝ 2020-ի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, նվազումը կազմել է 23.3 տոկոս, առևտրի շրջանառությունը նվազել է 12.4 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2020-ի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 10.2 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.4 տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նվազել է 15.9 տոկոսով, մինչդեռ հունվարհունիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.7 տոկոսով։ Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ ցուցանիշներ են սրանք:

Աշխատավարձի և գնաճի ցուցանիշները համահունչ են ստեղծված իրավիճակին։ Իհարկե, գործատուների մեծ մասը՝ բախվելով մեծ բարդությունների, իրենց բիզնեսը փոխադրել են կա՛մ օնլայն ռեժիմի, կա՛մ սահմանափակել, կա՛մ ընդհանրապես դադարեցրել են գործունեությունը։ Շատ դեպքերում աշխատավարձային հոդվածների տակ երևում են այն գումարները, որ տրամադրվել են պետության կողմից՝ որպես փոխհատուցումներ։ Իսկ ընդհանուր առմամբ՝ միջին աշխատավարձի համադրելի է ցածր գնաճային ֆոնին, որը վերստին մակրոտնտեսական թույլ պահանջարկի արդյունք է։ Ինչ վերաբերում է առավել մեծ հարված ստացած տնտեսության ճյուղերին, ապա դա հատկապես վերաբերում է շինարարության և ծառայությունների ոլորտին։ Դա բնական է։ Հատկապես ծառայությունների ոլորտի անկումն ուղղակի հետևանք է շարունակաբար երկարաձգվող կարանտինային սահմանափակումների և նրանց հարուցած բացասական սպասումների։ Նույնը վերաբերում է առևտրի ու հատկապես արտաքին առևտրաշրջանառության ոլորտի բացասական զարգացումներին։ Ներմուծման ու արտահանման շուկաների կոշտ սահմանափակումներն ու լոգիստիկ արգելքները ոչ մի լավ բանի չէին բերի։ Իհարկե, գյուղատնտեսությունը բացառություն է՝ հաշվի առնելով սեզոնային գործոնը ու ՀՆԱ-ի աճի մեջ այդ ոլորտի հարաբերականորեն մեծ մասնաբաժինը։

Այս համատեքստում հատկանշական է, որ 2020 հունվարհունիսին Հայաստանից արտահանվել է 1.1 միլիարդ դոլարի ապրանք, որը 2019 նույն կիսամյակի համեմատ պակաս է 6.5%-ով, մինչդեռ նույն ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 2 միլիարդ դոլարի ապրանք, որը 2019-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 12.9%-ով։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանն ավելի շատ ներմուծող, քան արտահանող երկիր է, ապա կոնկրետ ներմուծման-արտահանման տվյալների այս տարբերությունը սպասելի՞ էր: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Այս թվերը վերստին փաստում են համավարակի բացասական ազդեցությունները. ճիշտ է՝ արտահանումը շուրջ երկու անգամ ավելի պակաս է նվազել, քան ներմուծումը։ Իհարկե, դա առաջին հերթին պետք է բացատրել մեր գործընկեր շուկաների համեմատ ավելի խիստ սահմանափակումներով, ինչպես նաև մեր ներքին շուկայում պահանջարկի ավելի մեծ անկմամբ։ Սա վերաբերում է հատկապես ներդրումային ապրանքների նկատմամբ պահանջարկի կրճատմանը։

– Պարոն Մարգարյան, հրապարակված պաշտոնական այս տվյալներին տարբեր տնտեսագետներ թերահավատորեն են վերաբերում կամ որոշակի վերապահումներ ունեն՝ ընդգծելով, որ Հայաստանը գտնվում է շատ խոր տնտեսական ճգնաժամի մեջ, և վերջինիս հետևանքների իրական ծավալն այս թվերով արտացոլված չէ։ Դուք ի՞նչ կասեք այս մասով՝ թվերը կե՞ղծ են, թե՞ ոչ:

– Իհարկե, իրավիճակը տնտեսության մեջ ճգնաժամային է, ու ամբողջ հարցն այն է, թե ինչ սցենարով կզարգանա մակրոտնտեսական իրավիճակը՝ ռեցեսիո՞ն (կարճաժամկետ անկման), թե՞ դեպրեսիոն (երկարաժամկետ լճացման) ճանապարհով։ Ինչ վերաբերում է Ձեր նշած տնտեսագետների կարծիքներին, ապա, իհարկե, նրանց ասածների մեջ որոշ ճշմարտություն կա, սակայն ոմանք էլ խոր մոլորության մեջ են։ Տնտեսագետների մի զանգված էլ կա, որոնք կարծիքներ ու տեսակետներ են հրամցնում այս կամ այն քաղաքական ուժի զանգակատնից, կամ ուղղակի աղավաղում են փաստերը իրավիճակի ոչ ադեկվատ ընկալման կամ պարզ մանիպուլացման պատճառով:

Իսկ իրականությունն այն է, որ համավարակի պայմաններում՝ թե՛ կառավարությանը և թե՛ Կենտրոնական բանկին հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը և տնտեսության կառավարելիությունը: Ճիշտ է՝ սա հնարավոր է եղել ապահովել նաև երկրի պետական պարտքի ավելացման հաշվին, ու այդտեղ ես մտահոգիչ միտումներ եմ տեսնում։ Երկարաժամկետ կտրվածքով այսպիսի կայունությունը կարող է արջի ծառայություն մատուցել՝ վերադառնալով տնտեսության կառուցվածքային խեղումների և բյուջետային մեծ դեֆիցիտների տեսքով։ Հաշվի առնելով բյուջետային լարված կացությունը, հարկագանձման մակարդակի անկումը և դեֆիցիտի ծավալի մտահոգիչ աճը, չի բացառվում նաև դեֆոլտի հավանականությունը։

Իսկ մինչև տարեվերջ տնտեսությունում վերականգնո՞ւմ ենք սպասում, թե՞ կանխատեսումները կրկին բացասական են:

Այդ հարցին միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ։ Նախ՝ շատ մեծ են պանդեմիկ իրավիճակի զարգացման հետ կապված անորոշությունները, մյուս կողմից՝ շատ թույլ է կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուների սցենարային կանխատեսումների մակարդակը։ Այն տպավորությունն է, որ վերևներում ավելի շատ հակված են պասիվորեն արձագանքել շարունակ անակնկալներ մատուցող իրադրությանը, քան ավելի նախահարձակ սցենարային պլանավորման հիման վրա մշակել ու գործադրել ակտիվ հակաճգնաժամային քաղաքականության տարբերակներ:

Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ տնտեսության վերականգման հնարավորությանը, ապա, ըստ իս՝ նման հավանականությունը շատ փոքր է։ Դա առաջին հերթին պայմանավորված է գործարար սուբյեկտների կրած մեծ վնասներով, աշխատատեղերի կորստով, տնային տնտեսությունների եկամուտների լուրջ անկմամբ, ինչպես նաև գործընկեր երկրների, հատկապես Ռուսաստանի տնտեսության վիճակի էլ ավելի վատթարացմամբ։

– Պարոն Մարգարյան, իսկ ընդհանրապես կառավարությունն իր գործունեությամբ այդ վերականգնման նախադրյալները ստեղծո՞ւմ է արդյոք:

– Առայժմ այս մասին վաղ է խոսելը, քանի որ պարզ չէ՝ կարանտինային ռեժիմը կփոխվի՞, թե՞ ոչ։ Պարզ չէ նաև՝ այն հանելու դեպքում պանդեմիկ իրավիճակի սրացում կլինի՞, թե՞ ոչ։ Բոլոր դեպքերում, եթե դեպքերն այս տեսակետից զարգանան լավատեսական սցենարով, ապա տնտեսության դանդաղ վերականգնման հույսեր կան։ Դրանով հանդերձ, կառավարությունը պետք է հիմնովին վերակառուցի թե՛ իր վարքագիծը, թե՛ իր գործունեության ծրագիրը, այլապես լուրջ արդյունքներ անհնար կլինի ակնկալել։ Կորոնավարակը ակնհայտորեն փոխել է աշխարհը՝ այն դարձնելով ավելի ռիսկային, հեռանկարի տեսակետից՝ անորոշ։ Այս պայմաններում կարող են հաջողել այն կառավարությունները, որոնք կկարողանան իրենց հասարակություններին առաջարկել արդիականացման նոր օրակարգեր ու ավելի ճկուն, ագրեսիվ ու հարձակողական ռազմավարություններ իրականացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում