1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի հոբելյանը կնշվի խոշոր համերգով

Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի հոբելյանը 
կնշվի խոշոր համերգով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պ.Ի.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 80-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 24-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ժնևի կոնսերվատորիայի մասնակցությամբ համերգին ելույթ կունենան հայ-շվեյցարական համատեղ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի և դիրիժոր Խուան Դավիդ Մոլանոյի ղեկավարությամբ:

Երաժշտական կատարումներով հանդես կգան դպրոցի երգչախումբը և ջազ նվագախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Սարինե Ավթանդիլյանի և Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:

Համերգային ծրագրին մասնակցում են 10-18 տարեկան հայ և շվեյցարացի պատանի երաժիշտներ:Միջոցառումն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 

Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցն ունի բազում ավանդույթներ, մշակութային կապեր, որոնք շարունակվում են մինչ օրս: Արդեն 80 տարի է դպրոցը փայլուն շրջանավարտներ է տալիս՝ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ, հմուտ մանկավարժներ, երաժշտական-հասարակական գործիչներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]