211652_close_icon
views-count2076 դիտում article-date 22:30 10-03-2021

Երբ հավաքվում են կանայք. հանդիպում-քննարկում սիրված գրքօջախում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դարեր շարունակ հայ կանայք տղամարդկանց նման զբաղեցրել են տարրաբնույթ պաշտոններ՝ աշխատելով ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքական ու մշակութային ու հասարակական ոլորտներում: Այնուամենայնիվ հայ կնոջ դերը հասարակության մեջ սկսվում է ավանդական ընտանիքից, որտեղ նա նախևառաջ հնազանդ ու հավատարիմ է ամուսնուն և իր ընտանիքին: Յուրաքանչյուր տարի մարտի 8-ին ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր:

Այդ օրը կանանց ու նրանց գործունեությանը նվիրված տարբեր միջոցառումներ, քննարկումներ, հանդիպումներ են կազմակերպվում՝ նշանավորելու նրանց դերը հասարակության մեջ և ընտանիքում:Եվ ահա ս.թ մարտի 10-ին  կանանց միամսյակի շրջանակում հայ գրքասեր ու արվեստասեր հասարակության սիրված օջախներից մեկում՝ Ազգային գրադարանում «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ անցկացվեց մի շատ հետաքրքիր հանդիպում-քննարկում Ինչպե՞ս հասնել հաջողության, ինչպե՞ս օգտագործել հնարավորությունները և վերջապես ինչպե՞ս բացահայտել սեփական տաղանդը... խորագրով:

Հանդիպումն իրականացվեց գեղեցիկ ու ջերմ հարցի և պատասխանի, ինչպես նաև առողջ քննարկման մթնոլորտում: Այստեղ քննարկվեցին մի շարք կարևորագույն և օգտակար խնդիրներ: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ ու մտավորականներ, ովքեր իրենց համար բացահայտեցին տարբեր բնագավառների առկա խնդիրների հարցերի պատասխաններ:

Այս գեղեցիկ հանդիպման ընթացքում բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ ինչպես նաև միւջոցառումը վարում էր հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը: Նա իր խոսքը սկսեց կանանց գեղեցիկ տոնի՝ միամսյակի շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերով:Իսկ այնուհետև խոսեց տարբեր ոլորտներում ընդգրկված հայ կանանց դերի ու կարգավիճակի մասին, մասնավորապես՝ նշելով սիրված գրքօջախի տնօրենի Աննա Չուլյանի օրինակն, ասելով, որ կինը տղամարդու հետ հավասար պետք է օգտվի իրեն ընձեռնված բոլոր արտոնություններից ու հնարավորություններից: Ելույթով հանդես եկավ գրադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Չուլյանը: Նա շնորհավորելով դահլիճում ներկա ու միջոցառման մասնակից բոլոր կանանց ու աղջիկներին,նշեց այն փաստն, որ մարտի 8-ը ոչ միայն տոն է, այլ նաև նրանց իրավունքի պաշտպանության տոնն է՝ մեջբերումներ կատարելով միջնադարյան ժամանակաշրջանին վերաբերվող օրինակներ:Մասնավորապես վերհիշելով 5-րդ դարի կանանց իրավունքին վերաբերող ու 12-րդ դարի բանաստեղծ Նահապետ Քուչակի սիրային պոեզիայի մասին: Նա իր խոսքն ավարտեց այն ակնկալիքով,որ Հայաստանի ազգային գրադարանի և Երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համագործակցությունը կլինի շարունակական։

Այնուհետև գեղեցիկ և փոքր-ինչ հուզիչ ելույթներով հանդես եկան օրվա բանախոսները: Սկզբում իր կազմակերպության գործունեության ու նպատակների մասին խոսեց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա իր ելույթը սկսեց բոլոր կանանց ու աղջիկներին ուղղված շնորհավորանքի ու ողջույնի խոսքերով: Նա հակիրճ ներկայացնելով իրենց կազմակերպության մասին կանգ առավ կնոջ համար առավել կարևոր մի քանի հանգամանքի վրա՝նշելով,որ իրենք միշտ կանգնած են դժվարության ու հուսահատության մեջ գտնվող կանանց ու աղջիկների կողքին: Նա կնոջ համար կարևորելով մի քանի նպատակ նշեց, որ առանց կնոջ տղամարդը կյանքում գրեթե չի կարող իրագործել ոչ մի նպատակ: Նա նաև առաջ քաշեց կնոջ ինքնակրթության ու ինքնազարգացվածության խնդիրն, որը գրեթե այսօրվա կանանց ու աղջիկների մոտ բացակայում է: Նա իր խոսքն ուղղեց բոլոր հայ կանանց ու աղջիկներին՝ ասելով, որ պետք է համախմբվել, միավորել մեր ուժերը` հանուն այդ գաղափարների, ցույց տալ, որ կնոջ առաքելությունը մեծ և նշանակալի է ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ. կինն ինչպես որ իր ընտանիքն է պահպանում ու պաշտպանում, այդպես էլ կարող է և պետք է պահպանի ու պաշտպանի հասարակությունը, նրա արժեքային համակարգը, մեր երկիրն՝ ամեն ինչ իրագործելով ճիշտ ու խելամտորեն:Նա իր խոսքում նշեց նաև հայ ու իսկական կնոջ համար իսկական 7 տարիքի վերաբերյալ:Նա նշեց այն հանգամանքն, որ աջակցում են այն բոլոր կանանց,ովքեր գտնվելով սահմանամերձ գոտիներում նպաստում, ուժ և ջանք չեն խնայում իրենց գործունեությամբ բոլորին՝աշխատելով հնարավորության սահմաններում օժանդակել յուրաքանչյուր մարդու:

Իմ_հաջողության_գաղտնիքը խորագրով միջոցառմանն իրենց գործունեության, նպատակների և ձեռքբերումների մասին խոսեցին, գրադարանի աշխատակիցներին ոգևորեցին ՀԵԿԱ-ի AYWA-Armenian Young Women's Association անդամ կին ձեռներեցները։ Սիրիայից Հայաստան եկած  «Հալեպ» խանութների ցանցի Ալին Մասրելյանն իր ելույթում նշեց, որ  մեծացել է ավանդական հայկական ընտանիքում, որտեղ գործել են շատ խիստ օրենքներ,մասնավորապես՝ծնողների կողմից արգելք է դրված եղել երեխաների ազատ շարժին: Սակայն նա ընդվզելով այդ օրենքների դեմ հետագայում հասել է իր նպատակներին: Նա իր Հայաստան գալու համար նշեց երկու նպատակ: Ստեղծել իր բիզնեսը  ն հայրենիքի կրթական ոլորտում ունենալ մեծ ներդրումներ:Այսպիսով՝երկար տարիներ ապրելով Հալեպում, այնուամենայնիվ, որոշել է իր կյանքը կապել Հայաստանի հետ։ Մասնագի-տությամբ ինժեներ Ալինը փորձել է ամեն ինչ, աշխատել է տարբեր ոլորտներում, բայց գտել է իր գործը և որ ամենակարևորն է հայրենի հողում։ Վերջին ելույթով իր հիմնած կազմակերպության մասին պատմեց «ԼուսիաՖուդ» ընկերության տնօրեն  Լուսինե Բարաթյանը: Նա իր ելույթը սկսեց հետևյալ խոսքերով,«Միշտ երազել եմ բիզնես սկսել Վանաձորում, բայց երբեք ռիսկի չէի դիմում: Երազանքս իրականություն դարձավ և կարող եմ ասել մի բան, պետք է փորձել և զբաղվել սիրելի գործով։ Եթե չսիրես քո աշխատանքը, դժվար թե հաջողության հասնես։ Այնուհետև պատմեց, որ  ընկերությունը գործում է  2005 թվականից Վանաձորում՝արտադրելով  կիսաֆա-բրիկատներ::Ընկերությունն ունի 3 ուղղվածություն,դրանք են՝Հանրային արտագնա սննդի կազմակերպման և սպասարկման ծառայություն, Մսային և միս չպարունակող սառեցված կիսաֆաբրիկատների արտադրություն, կից գործող ֆիրմային խանութ և Լանչերի և լանչ-փաթեթների պատրաստման և առաքման ու ֆուրշետների ծառայություն:Սկզբնական շրջանում արտադրության իրացումն իրականացվում էր միայն Վանաձորում և Լոռվա մարզում,իսկ ահա բավականին վերջերս այս սկսել են սպառել նաև մայրաքաղաքում: Սկզբնական շրջանում արտադրվում էր 10 տեսակ ապրանքանիշ: Այս գեղեցիկ միջոցառման ավարտին ցուցադրվեց Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղից, մասնավորապես Բարի Կոթի սոցիալական նախաձեռնության կողմից տրամադրած «Կոթի«ֆիլմի ցուցադրումով:Ֆիլմում ներկայացված է Կոթի գյուղի բնակչուհի 35 ամյա Գյուլնար Անդրեասյանի հիմնած հացաբուլկեղենի արտադրությունը: 
 
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի




 


 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր