Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանի հաջողության պատմության ճանապարհային քարտեզը

Հայաստանում ստեղծվելու է փաստահավաք հանձնաժողով, որը զբաղվելու է 1991-2018 թվականներին կառավարման համակարգի թույլ տված անօրինականություններով՝ ունեզրկումներ, ընտրակեղծիքներ, մարդու իրավունքի խախտումներ և այլն: Այլ կերպ ասած՝ ստեղծվելու է հանձնաժողով, որը զբաղվելու է նախկին համակարգի անօրինականությունների հսկայական գույքագրումով՝ տալով դրանց գնահատական:

Հեղափոխությունից հետո շատերն են խոսում նախկին համակարգին տրվելիք քաղաքական գնահատականի կարևորության մասին՝ որպես հետագա կրկնությունների կանխարգելման երաշխիք, որպես ներքաղաքական հարցերի և իրողությունների առողջացման երաշխիք: Հեղափոխությունն ինքնին եղել է այդ համակարգի գնահատականը: Կարելի է իհարկե տալ նորը, անգամ նորերը: Կարելի է իհարկե պարբերաբար հնչեցնել անցյալի գնահատականը: Այստեղ կա երկու հանգամանք՝ դրա պրակտիկ գործառնությունը նոր Հայաստանի արդյունավետության բարձրացման տեսանկյունից և այդ գնահատականի իրավական հետևանքը: Գնահատականը հազիվ թե ունենա իրավական հետևանք, քանի որ անհնար է սկզբից մինչև վերջ վեր հանել անօրինականություններն ու վերացնել դրանց թողած հետևանքը: Դա անհնար է լինելու ֆիզիկապես: Հետևաբար կամ պետք է լինի ընտրանքային վերհանում՝ դրանից բխող մանիպուլյատիվ հսկայական գործընթացներով, կամ պետք է գտնվի համանեխման մոդել, որը ի վերջո թույլ կտա ճանաչել անցյալում եղածը, միաժամանակ նաև դրա հետ հավերժ կռվից անցում կատարել նոր իրականություն ձևավորելուն:

Ի վիճակի՞ է լինելու Փաստահավաք հանձնաժողովը լուծելու այդ հարցը: Խոսքն անշուշտ մտավոր և մարդկային այլ կարողությունների առումով ի վիճակի լինել-չլինելու մասին չէ, այլ զուտ իբրև մեխանիզմ: Մեծ հավանականությամբ՝ ոչ: Փոխարենը այն, իհարկե, առատ նյութ կտա տարբեր խմբերի՝ Հայաստանում տեղեկատվաքարոզչական, քաղաքական հիբրիդային պատերազմը սկսելու համար: Դա ինչ-որ մեկին գուցե պետք է, բայց հանրությանն ու Հայաստանի Հանրապետությանը պետք են հանրային համակեցության և պետական կենսագործունեության ինստիտուցիոնալ նոր մեխանիզմներ և օրենսդրական ռեֆորմներ՝ կյանքը որակապես այլ հարթություն բերելու համար: Խանգարո՞ւմ է դրան անցյալի գնահատականի բացակայությունը: Այստեղ պետք է հարցնել՝ իսկ ինչո՞վ է օգնելու: Այդ հարցը չունի առարկայական և հանգամանալից պատասխան: Փոխարենը հստակ է, որ օգնություն «ստանալու» է ծավալվող հիբրիդային շրջապտույտը:

Ռեսուրսները պետք է ուղղել դատաիրավական համակարգի ռեֆորմացիայի, իրավապահ համակարգի ռեֆորմի և ընդհանրապես այլ ռեֆորմացիոն քայլերի վրա, պետք է հավաքել դրանց վերաբերող համաշխարհային փաստեր՝ Հայաստանի հաջողության պատմության ճանապարհային քարտեզ մշակելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում