Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը, որը դերասան Լիամ Հեմսվորթին լքել էր հանուն մեկ այլ կնոջ, արդեն հասցրել է խզել այդ հարաբերությունները, հայտնում է People-ը:
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Սայրուսը և նրա 31-ամյա ընտրյալ Քեյթլին Քարթերն այլևս միասին չեն:
Ինչպես նշվում է, նրանց հարաբերությունները տևել են ընդամենը մեկ ամսից մի փոքր ավելին: Հենց այս ժամանակ էր, որ երգչուհին լքեց ամուսնուն:
Նշվում է, որ աղջիկները պահպանել են ընկերական հարաբերությունները: Լրատվամիջոցները հավելում են, որ նախկին սիրահարները նույնիսկ շարունակում են միասին ապրել:
«Հիմա նրանք այլևս ռոմանտիկ հարաբերությունների մեջ չեն»,- ասել է աղջիկներին մոտ կանգնած աղբյուրը: