Տեխնոլոգիական արտադրանքները շքեղ վերադիզայնավորող ռուս-իտալական Caviar ընկերությունը ներկայացրել է Nokia 3310 հեռախոսի և iPhone-ի տարբերակը՝ զարդարված Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների ոսկյա դիմանկարներով:
Ընկերությունն իր աշխատանքները թողարկել է հուլիսի 7-8-ը գերմանական Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի առթիվ։ Տիտանե արտադրանքները նվիրված են միջոցառման շրջանակում կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպմանը:
«Ինչպես ամբողջ աշխարհը, մենք էլ անհամբեր սպասում ենք Պուտինի և Թրամփի հանդիպմանը։ Այդ պահը կդառնա պատմական նշանավոր իրադարձություն»,- ասել է բրենդի ներկայացուցիչը:
Հեռախոսներն արժեն մոտ 150 հազար դոլար։