Կարծիք

12.02.2019 09:28


Լիլիթ Մակունցի և Հովհաննես Գալստյանի հանդիպման ձայնագրությունը կորել է (լուսանկար)

Լիլիթ Մակունցի և Հովհաննես Գալստյանի հանդիպման ձայնագրությունը կորել է (լուսանկար)

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունից իմ փաստաբանին պաշտոնապես տեղեկացրել են, որ Լիլիթ Մակունցի և իմ միջև տեղի ունեցած հանդիպման ձայնագրությունը ԿՈՐԵԼ է, ձայնագրող լրագրողը այլևս չի աշխատում նախարարությունում և նրա հետ հնարավոր չէ կապ հաստատել։

Հիշեցնեմ, որ այդ հանդիպման ընթացքում Լիլիթ Մակունցը «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը վերսկսելու հստակ երաշխիքներ էր տվել ինձ և հանձնարարականներ՝ կինոկենտրոնի տնօրենի պաշտոնկատար Միրզախանյանին։ Մակունցը նշել էր գումարի չափը, պայմանագրի մանրամասներ՝ կապված ժամանակացույցի հետ, ինձ մաղթել էր հաջողություններ՝ նկարահանման հրապարակում, որից հետո ես դադարեցրել էի հացադուլը։

Մեկնաբանություններ չունեմ, բայց վստահ եմ, որ մենք կգտնենք լրագրողին, անհրաժեշտության դեպքում կհրավիրենք դատարան և կհասկանանք՝ ո
՞ւմ պահանջով, ո՞ւր և ինչո՞ւ է կորել ձայնագրությունը։

52583892_10158264255514056_463738008475009024_n

Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը