Սիրիացի ակտիվիստին և լրագրող դստերը մահացած են գտել Ստամբուլի ասիական հատվածում գտնվող իրենց բնակարանում:
60-ամյա Արուբա Բարաքաթի և նրա 22-ամյա դստեր՝ Խալա Բարաքաթի դիերը հայտնաբերվել են երեկ՝ նրանց մասին տեղեկություն ստանալու նպատակով ընկերների կողմից ոստիկանություն դիմելուց հետո։
Արուբա Բարաքաթը հետաքննում էր սիրիական կառավարության կողմից վերահսկվող բանտերում ենթադրյալ խոշտանգումները, նա սիրիական ընդդիմությանը միավորող՝ 2011 թվականին Ստամբուլում ստեղծված Սիրիայի ընդդիմադիր խորհրդի անդամ էր: Խալա Բարաքաթը լրագրող էր և թղթակցում էր սիրիական ընդդիմադիր լրատվամիջոցներին, հայտնում է «Ազատություն»-ը։