Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թատրոնների միավորման հարցում Կամերային երաժշտական թատրոնը և ՀՀ ԿԳՄՍՆ-ը ընդհանուր եզրակացության չեն եկել

Թատրոնների միավորման հարցում Կամերային երաժշտական թատրոնը և ՀՀ ԿԳՄՍՆ-ը 
ընդհանուր եզրակացության չեն եկել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմը հուլիսի 23-ին բողոքի ակցիա է իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց: Նրանք դեմ են նախարարության՝ մշակման փուլում գտնվող այն նախագծին, որով նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ: Միավորման դեպքում նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին հաջողվել է հանդիպել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին և փոխնախարար Արա Խզմալյանին և նրանց հետ քննարկել ստեղծված իրավիճակը:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ստեփանյանն ասաց, որ հանդիպման արդյունքն իրեն չի գոհացնում, քանի որ նախարարությունը տրամաբանական և իրատեսական է համարում իր ծրագիրը: «Միավորումը մեզ համար առողջարար են համարում: Նրանք նախագիծը կներկայացնեն ՀՀ կառավարություն և վստահ են, որ այն կհաստատի որոշումը:  Մենք պահանջում ենք, որ նախ և առաջ մեզ չմիավորեն Պարոնյանի թատրոնի հետ, շեշտում, որ ցանկալի չէ և պետք չէ ոլորտների խնդիրները խառնել. երաժշտական բնագավառն այլ խնդիրներ ունի, իսկ թատերականը՝ այլ: Ըստ իս՝ մեկի խնդիրը մյուսի հաշվին լուծելը կոռեկտ չէ: Կան բազմաթիվ շինություններ, որոնք կարող են ծառայել նվագախմբին, իսկ մեր թատրոնը, դառնալով Սիմֆոնիկ նվագախմբի փորձատեղի, կառուցվածքային փոփոխությունների կարիք կունենա, քանի որ այն որպես փորձատեղի չի համապատասխանում Սիմֆոնիկ նվագախմբին: Ի վերջո՝ փակել մի թատրոն և Սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծել փորձատեղի  իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետև թատրոնը մի ամբողջ միավոր է: Այս ամենն ասվեց նախարարին և փոխնախարարին»,- պատմեց թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Ստեփանյանի խոսքով՝ նախարարն ու փոխնախարարն էլ իրենց փաստարկներն են ներկայացրել՝ շեշտելով, որ ծայրահեղ վիճակում են, որ կան շատ-շատ խմբեր, կոլեկտիվներ, միավորումներ, որոնք չունեն շենքի խնդիր և որոնց եզրերն անգամ չեն կարող գտնել, այնինչ այս դեպքում իրենք երկար քննարկումներից հետո, որոնք իրականացրել են նաև թատերական ոլորտի մասնագետների հետ, եկել են այն համոզման, որ Պետական կամերային երաժշտական թատրոնը և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ունեն եզրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]