▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանի ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի կիսանդրին

Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով ապամոնտաժել հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին:

Ակցիայի մասնակիցները Ավագյանին անջատողական են անվանել՝ հայտարարելով իբրև վերջինս մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին: Նրանց խոսքով, կիսանդրու գոյությունը բացասաբար է ազդում վրաց-ադրբեջանական բարեկամության վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բուղաշենում Ավագյանի կիսանդրու վերաբացումից հետո ադրբեջանական, ինչպես նաև վրացական մամուլում ու սոցցանցերում հակահայկական տրամադրություններ են տարածվում, հակասական տեղեկություններ նաև Ավագյանի մասին, իբրև նա եղել է աբխազական Բաղրամյան գումարտակի անդամ, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:

Տեղեկատվությունն ու կադրերը՝ Ալիք Մեդիայի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին