211652_close_icon
views-count80283 դիտում article-date 16:46 27-12-2018

Միայն իր երկիրը, հողն ու ջուրը սիրող մարդն ամանորյա նման նվեր կմատուցեր սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքին. «Հայբիզնեսբանկ»-ն ու «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը ընտանիքին նվիրաբերեցին 3 սենյականոց բնակարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ գործադիր վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամն անակնկալ մատուցեցին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում բնակվող՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, ամուսիններ, 33-ամյա Մարինե Վարդանյանի և 32-ամյա Գարսևան Բարսեղյանի ընտանիքին։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս ընտանիքը սոցիալապես ոչ միայն անապահով խավին է դասվում, այլ նաև բազմազավակ է. ամուսիններն իրենց խնամքի տակ ունեն 6 երեխա՝ 4 տղա և 2 աղջիկ։ Նրանք 5 տարի բնակվել են Չարենցավանում գործող հանրակացարաններից մեկի՝ 15 քմ մակերեսով վթարային բնակարանում։ Որպես բնակարան՝ դա բնակարան չէ, այլ մի փոքրիկ, կիսախարխուլ, խոնավ միջանցք է հիշեցնում, ու նրանք այդ խարխուլ սենյակում բնակվել են նույնպես տարիներ առաջ իրենց օգնության ձեռք մեկնած մի կնոջ հետ, ում ամուսինները նույնիսկ մայր են անվանում։ Ամիսներ առաջ «Հայբիզնեսբանկ»-ի գործադիր վարչության նախագահը News.am լրատվամիջոցով տեղեկացել էր այս ընտանիքի մասին և «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի հետ իրենց քայլը կատարեցին, ու այսօր ամուսիններին հանձնեցին Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 4-րդ շենքում գտնվող 3 սենյականոց 64.7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի բանալիները՝ սեփականության վկայականի հետ միասին։ Ամուսինները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Անակնկալի ենք եկել ու զարմացած ենք, որ այսպիսի մարդասիրական մեծ քայլ կատարվեց «Հայբիզնեսբանկ»-ի և «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի կողմից։ Նրանց քայլը մեզ նոր կյանք տվեց։ Հիմա հուզված ենք ու չենք կարողանում մեր սրտի խոսքն ուղղել նրանց։ Թող Աստված շատ չհամարի ու միշտ նրանց նման մարդկանց թև ու թիկունք լինի։ Նրանք իրենց քայլով թեթևացրեցին մեր ընտանիքի հոգսը. ամանորյա իսկական նվեր պարգևեցին մեզ։ Այս պարագայում բառերն ավելորդ են։ Միայն կասենք, որ նրանց քայլը պակաս հերոսական չէ, նրանց վերաբերմունքը մեր նման ընտանիքներին իսկական աստվածահաճո գործ է»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընտանիքին բանկի կողմից փոխանցվեց նաև դրամական օգնություն, որպեսզի նրանք բնակարանը իրենց ճաշակով վերանորոգեն։ Եթե ամուսիններն ուրախացել էին բնակարան նվեր ստանալուց, ապա երեխաներին ավելի շատ ուրախացրել էին գույնզգույն խաղալիքները, որոնք երեխաներին փոխանցեց «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահի տղան։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր