2019 թվականի փետրվարին 2018-ի նկատմամբ Հայաստանում հիպոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 տոկոսով, այսօր լրագրողների հետ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում աճը կազմել է 145 տոկոս, ու այսօրվա դրությամբ, երկրում վարկավորման ծավալը աճել է 30 տոկոսվ ու մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է», – ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նկարագրեց այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան կյանքի վրա:
«Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր, սա, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշ է, որը բերելու է գործազրկության կրճատմանը, նոր աշխատատեղերի բացմանը», – ասաց ՀՀ վարչապետը:
Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին առկա է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլարի ծավալներով: