Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆլորիդայում երկգլխանի ծովային կրիա են գտել

Ֆլորիդայում երկգլխանի ծովային կրիա են գտել
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի մասնագետները լուսանկարել են մեծագլուխ ծովային կրիայի, որը ծնվել Է երկու գլխով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին այս մասին հաղորդել Է UPI-ն: Համալսարանին կից Կրիաների հետազոտության կենտրոնի աշխատակցուհի Քեյթ Մենֆիլդը Twitter-ում հրապարակել Է արտասովոր սողունի լուսանկարները: «Երեկ մեր ստաժորները հայտնաբերել են հազվագյուտ, հենց նոր ձվից դուրս եկած կրիայի՝ երկու գլխով,- գրել Է նա:- Նա ողջ Էր եւ ուժով լի»:

Մեծագլուխ ծովային կրիաները կամ լոգերհեդները տարածված են Հնդկական, Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսներում: Ֆլորիդայի ափերին, որտեղ գտել են երկգլխանի լոգերհեդին, բույն Է դնում վեցից մինչեւ 15 հազար առանձնյակ: Դրանց երկարությունը հասնում Է մինչեւ 95 սանտիմետրի եւ կշռում են մինչեւ 200 կիլոգրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]