211652_close_icon
views-count20957 դիտում article-date 17:32 01-01-2020

Երեւանում բախվել են 58-ամյա վարորդի Opel-ն ու 24-ամյա վարորդի մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, մոտոցիկլի եւ ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18:00-ի սահամններում Բաղրամյան պողոտայի 84/1 հասցեի դիմաց բախվել են Երեւան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 58-ամյա Լեւոն Բաղոյանի վարած Opel մակնիշի 26 DP 401 համարանիշի եւ Երեւան քաղաքի բնակիչ, 24-ամյա Էդուարդ Ալեքսանյանի վարած «Hayasa» մակնիշի AS 273 hամարանիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավար Է. Ալեքսանյանն ու նրա ուղեւոր, Երեւան քաղաքի բնակիչ, 22-ամյա Դավիթ Ազիզբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի մասին Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր