Քաղաքական 14:17 17/02/2018 Հայաստան

Մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը

Քիչ առաջ մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը: Բացի կուսակցության գործընկեր երկու քաղաքական ուժերից՝ «Հանրապետական» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից, համագումարին այլ ուժեր չեն մասնակցում:

Միջոցառմանը ներկա են  «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, նաև Երևանի ավագանիում համանուն խմբակցության անդամներ։

Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված փոփոխություններով համագումարը կընտրի նոր Կառավարման խորհուրդ, Խորհրդի նախագահ և կստեղծվի նոր մարմին՝ Քաղաքական խորհուրդ։

Համագումարին հյուրերի թվում է նաև Եվրոպայի լիբերալների և ժողովրդավարների ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսեն:

Ինչպես իր ելույթի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, երկու տարում քաղաքական ուժը զարգացման լուրջ ճանապարհ է անցել՝ դիմակայելով բազմաթիվ մարտահրավերներին:

«Մենք անցել ենք վճռական շրջափուլեր, մասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ մարդկանց ներկայացնելով մեր նպատակները: Այս կարճ ժամանակահատվածում մեր կուսակցությունն անցել է երեք խոշոր ընտրական գործընթացների միջով՝ այդ թվում՝ ՏԻՄ ընտրությունների միջով Գյումրիում և Վանաձորում: Վանաձորյան ընտրությունները դարձան լուրջ փորձաքար՝ իբրև թե բարեփոխված քաղաքական համակարգի համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը նկատեց, որ իր ղեկավարած քաղաքական ուժին, «Հանարապետություն» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին միավորեց եվրոպական մոդելի պետություն ստեղծելու տեսլականը:

«Ինչպես ասում է հայտնի լատինական ասույթը՝ փշերի միջով դեպի աստղեր: Անցած երկու տարիներն իրավամբ բարդ, տարբեր իրադարձություններով լեցուն տարիներ էին»,- ասաց նա:

Մարուքյանը առաձնահատուկ կարևորեց համագործակացությունը համաեվրոպական և միջազգային ասպարեզում. «Այսօր սերտորեն համագործակցում ենք Եվրոպայի լիբերալների և ժողովրդավարների ալյանսի (ALDE) հետ, որի անդամակցությանն է ձգտում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»:

Նա նաև կարևորեց այլ միջազգային հիմնադրամների հետ համագործակցությունը:


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը ներկայացրեց կուսակցության մանիֆեստը, որը պետք է ընդունվի համագումարի ընթացքում:

«Այս համագումարում պետք է ընդունենք մի փաստաղթուղթ, որը կոչվում է «Իրավունքի գերակայության մանիֆեստ»: Այն, ըստ էության, ԼՀ-ի 2015թ-ի դեկտեմբերի 12-ին ընդունած ծրագրի շարունակությունն է և կից փաստաթուղթը: Ելնելով ՀՀ-ի առջև ծառացած գլխավոր մարտահարվերներից, ընդունելով մանիսֆիսետը` կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանի զարգացման երկարաժամկետ անվտանագության և համընդահանուր բարօրության գլխավոր երաշխավորը եվրոպական մոդելի պետության կառուցումն է: Մենք այլ ռեսուրս չունենք այլ մոդելի պետություն կառուցելու համար: Ժողովդավարության կառուցման համար իրավունքի գերակայության հաստատումն է»,-ասաց նա:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ բանախոսը նկատեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաաստանում ժողովրդի իշխանության բաշխման համակարգը չի փոխվել:

«Շարունակում է գործել հաղթողին ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ սկզբունքը: Իշխանություններն, ըստ էության, զբաղված են իմիտացիոն գործընթացներով և դրական տեղաշարժեր չեն արձանագրում, որի արդյունքում պետություն առաջ չի շարժվում: Սահմանադրության փոփոխությամբ Հայաստանն իբրև թե դարձել է  խորհրդարանական պետություն, սակայն փաստացի իշխանության վերաբաշխում տեղի չի ունեցել: Խորհրդարանը չի ստացել Սահմանադրությամբ ենթադրվող իր լիազորություններն ու կշիռը, փոխզիջման ու հավասարակշռման մեխանիզմներ չեն ստեղծվել: Իշխանությունը փաստացի դարձել է անվերահսկելի»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ըստ էության ուժեղ նախագահական իշխանությունը փոխվում է ուժեղ վարչապետական կառավարման:

«Խորհրդարանական կառավարման քողի ներքո հաստատվում է մեկ անձի անհամաչափ ուժեղ իշխանություն: Այս գործընթացը լրջագույն մարտահրավեր է  նետում մեր երկրում քաղաքական համակարգի կայացման և ժողովրդավարության կայացմանը՝ դառնալով մեծագույն սպառնալիք մեր պետականության համար»,-ասաց նա և հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանը» հանդես է գալիս սահմանադրական ամբողջական և համապարփակ իրագործման պահանջով:

«Առանց քաղաքական հավասարակաշման՝ հնարավոր չէ առողջացնել ՀՀ-ի հիվանդ քաղաքական համակարգը և զարգացնել պետական ինստիտուտները»,-ասաց նա և նշեց, որ իրենք հավատարիմ են ազատական սկզբունքներին և իրենց համարում են համաշխարհային լիբերալ ընտանիքի անբաժան անդամ:




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}