News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը Սիթիբանկի եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առեւտրի ֆինանսավորման ակումբային պայմանագիր (Club Trade Finance Facility): Գործարքի մի մասը երաշխավորվել է Առեւտրի ֆինանսավորման ծրագրի ներքո ԱԶԲ-ի կողմից տրամադրված ծածկույթով:

«Այս գործարքն Արդշինբանկի հետ իրականացրած Սիթիբանկի առաջին Առեւտրի ֆինանսավորման ակումբային պայմանագիրն է: Այս գործիքի ներքո ստացված վարկային միջոցները կուղղվեն Բանկի խոշոր կորպորատիվ հաճախորդների արտահանման եւ ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` նպաստելով Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերի` ներառյալ էներգետիկայի, հանքարդյունաբերության եւ առեւտրի ոլորտում իրականացվող առեւտրային գործարքների ծավալների ավելացմանը:

Մենք հպարտ ենք, որ առաջատար դիրք ենք զբաղեցնում մեր կորպորատիվ եւ ՓՄՁ հաճախորդներին անհրաժեշտ առեւտրի ֆինանսավորման գործիքներ տրամադրելու հարցում: Այս գործարքը ոչ միայն թույլ կտա ընդլայնել մեր հաճախորդների բազան, այլեւ կնպաստի Հայաստանի կայուն տնտեսական աճին», - նշեց Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը եւ հավելեց. «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բազմամյա գործընկերներ Սիթիբանկին եւ Ասիական զարգացման բանկին արդյունավետ համագործակցության եւ գործարքի բարեհաջող իրականացման համար:

«Մեր նպատակն է հաճախորդներին տրամադրել իրենց պահանջներին համապատասխան առեւտրի ֆինանսավորման լավագույն գործիքները: Սիթիբանկի գործունեության աշխարհագրությունը եւ առեւտրի ֆինանսավորման ոլորտում ունեցած փորձը հնարավորություն են տալիս մեզ խթանել զարգացող երկրների աճը եւ նպաստել վերջիններիս առաջընթացին»,- նշեց  Չաֆիկ Հադդադը` Եվրոպա, Միջին Արեւելք եւ Աֆրիկա տարածաշրջանների Սիթիբանկի  Ֆինանսական կազմակերպությունների եւ Թղթակցային հարաբերությունների, Գանձապետարանի եւ Առեւտրային գործիքների գծով տնօրենը. «Ձեռնարկելով Արդշինբանկի համար նախադեպը չունեցող առեւտրի ֆինանսավորման այս գործարքը` մենք համագործակցել ենք ոլորտի մի շարք մասնագետների հետ, որպեսզի կարողանանք առաջարկել Բանկի առեւտրի ֆինանսավորման պահանջներին համահունչ լուծումներ»:     

«Ասիական զարգացման բանկն ուրախ է, որ Արդշինբանկի եւ Սիթիբանկի հետ միասին մասնակցում է այս գործարքի իրականացմանը»,- նշեց ԱԶԲ-ի Հարաբերությունների գծով մենեջեր Նանա Խուրոդզեն,- «այս գործարքը թույլ կտա Արդշինբանկին ընդլայնել իր առեւտրի ֆինանսավորման գործառնությունները` աջակցելով ավելի շատ ներմուծող եւ արտահանող կազմակերպություններին` այդ թվում փոքր եւ միջին ձեռնարկություններին, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: 2012 թվականից սկսած ԱԶԲ-ն իր Առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում աջակցել է Հայաստանում շուրջ  55.9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 159 առեւտրային գործարքի իրականացմանը, որից 95.6%` ուղղված ՓՄՁ-ների ֆինանսավորմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ