Tuesday, 23 04 2024
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին

«Տարաձայնությունները դնենք մի կողմ ու թույլ չտանք, որ ապրիլին հանցագործ ուժի ղեկավարը վերարտադրվի»

Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերջնական որոշում հայտնելու համար։ Մինչ այդ, Ա. Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Սփյուռքում, Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում՝ մտավորականների, քաղաքական ամենատարբեր ուժերի, այդ թվում՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունների հետ։

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը նշեց, որ իրենք Արմեն Սարգսյանի հետ մեծ հույսեր չեն կապում, քանի որ նրա լիազորությունները սահմանափակ են, պաշտոնն էլ՝ ներկայացուցչական։ Միևնույն ժամանակ, տիկին Մուրադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առավել նախընտրելի կլիներ, որ Արմեն Սարգսյանը զբաղեցներ վարչապետի պաշտոնը, իսկ Սերժ Սարգսյանը իր՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ արած հայտարարության համաձայն՝ չհավակներ ո՛չ նախագահի, ո՛չ էլ վարչապետի պաշտոնին. «Արմեն Սարգսյանի հետ մեր հանդիպման ընթացքում ես հետևյալ հարցն եմ բարձրացրել. միևնույն հորիզոնականի վրա չդնելով ձեզ և Կարեն Կարապետյանին, արդյո՞ք մտահոգություն չունեք, որ ձեր գալուց հետո հասարակությունը ևս հիասթափություն կապրի։ Կարեն Կարապետյանի հետ ժողովուրդը հույսեր էր կապում, բայց ոչինչ չստացվեց ու արդյունքում մեծ հարված հասցվեց նաև Կարեն Կարապետյանի իմիջին։ Նորից եմ նշում՝ չեմ դնում իրենց նույն հորիզոնականի վրա, ավելի բարձր եմ գնահատում Արմեն Սարգսյանին, բայց ասել եմ՝ չընտրված, վարկաբեկված, բյուջեն թալանած ուժն է լինելու ձեր երաշխավորը, և եթե դուք համաձայնվեք՝ նույն ոչ լեգիտիմ ուժը լինելու է ձեզ ընտրողը, ուստի ձեր լեգիտիմության հետ խնդիր է լինելու․ այդ ուժն ընտրված չէ և դա աքսիոմա է։ Եվ երկրորդ՝ նշել եմ, որ նա լծակների չի տիրապետելու և փոփոխություններ իրականացնելու առումով կաշկանդված կլինի»։

Արմեն Սարգսյանն ի պատասխան այս դիտարկումներին, նշել է. «Ես ոչ թե կառավարիչ եմ լինելու, այլ առաջնորդ»։ «Մի քիչ վատ եմ պատկերացնում, թե նա ինչ էր ուզում դրանով ասել, բայց մեր կուսակցության վարչության կարծիքով՝ հենց նա պետք է վարչապետ լիներ՝ ավելի մաքուր անցյալով ու ավելի մաքուր ձեռքերով մեկն է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Արմեն Սարգսյանն ունի խիստ սահմանափակ լիազորություններ։

Սուսաննա Մուրադյանը հավելում է՝ երկրում իրավիճակ փոխելու համար անհրաժեշտ է ընդդիմադիր ուժերի միավորում. «Որպեսզի թույլ չտանք, որ Սերժ Սարգսյանը վերարտադրվի։ Մենք համագործակցություն պատկերացնում ենք և՛ «Ծառուկյան», և՛ «Ելք» դաշինքների հետ։ Փոքրիկ տարաձայնությունները պետք է դնենք մի կողմ և միասնական ճակատով չպետք է թույլ տանք, որ ապրիլին հանցագործ ուժի ղեկավարը վերարտադրվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում