Saturday, 20 04 2024
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին

Փաշինյանի կառավարությունն իրեն այդպիսի շռայլություն թույլ տալու իրավունք չունի

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներն ու հրավիրյալի կարգավիճակով՝ ԻԻՀ նախագահը, Սինգապուրի վարչապետը և դիտորդի կարգավիճակով՝ Մոլդովայի Հանրապետության նախագահը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ վարչապետն իր գոհունակությունը հայտնեց Երևանում բարձրաստիճան հյուրեր ընդունելու, կազմակերպության բարձրագույն մարմնի նիստն անցկացնելու և դրանով իսկ Հայաստանի հերթական ներդրումն ունենալու ինտեգրացիայի հետագա խորացման հնարավորության կապակցությամբ։ «Մտադիր ենք առավելագույնս արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ-ում՝ միաժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության ուղղությամբ… Ուրախ եմ նաև նշել, որ նիստի շրջանակում առաջին անգամ անցկացվում է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» թեմայով միջազգային համաժողով: Վստահ եմ, որ այս իրադարձությունը կծառայի որպես արդյունավետ հարթակ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու և եվրասիական տարածքում լոգիստիկ սխեմաների մշակման ուղիներ քննարկելու համար»:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները վեհաժողովի ընթացքում քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի վճարների բաշխման կարգավորումներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի գործունեությանը վերաբերող հարցեր:

Հասկանալի է, որ աշխարհաքաղաքական առումով այս հանդիպումը բավականին կարևոր էր Հայաստանի համար՝ հատկապես, երբ ԵԱՏՄ-ում առաջին անգամ Հայաստանի կողմից բավականին հաջող փորձ արվեց բարձրագույն խորհրդաժողովին մասնակից դարձնել Իրանի նախագահին և Սինգապուրի վարչապետին: ԵԱՏՄ-ն, լինելով ընդգծված քաղաքական ուղղվածության կառույց, պաշտոնապես համարվում է որպես տնտեսական սկզբունքներ հետապնդող: Այդ առումով հատկապես Իրանի նախագահի ներկայությունը լիովին տեղավորվում էր այս ձևակերպման շրջանակներում: Մյուս կողմից՝ Հայաստանը, 5-6 տարի առաջ անդամակցելով այդ տնտեսական կառույցին, մինչ օրս նվազագույն տնտեսական հարաբերություններ ունի կառույցի բոլոր անդամների հետ՝ բացի Ռուսաստանից: Իսկ Հայաստանի համար ի՞նչ խնդիրներ կային, որ տվյալ պահին առաջնահերթ քննարկման ենթակա էին ԵԱՏՄ անդամ երկրների հետ:

Արդեն տևական ժամանակ է, որ մեզանում ամենաբարձր մակարդակով շրջանառվում է ՌԴ-ի կողմից գազի գնի վերանայման հարցը:

Այս հունվարին այն բարձրացվեց 15 դոլարով, բայց պետությունը այդ ծախսերը վերցրեց իր վրա, և սպառողին է հասնում նույն գնով:

Հիմա ակտիվ խոսակցություններ են շրջանառվում մինչև 30% թանկանալու մասին: Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանի հավաստմամբ էլ՝ սեպտեմբերի սկզբին ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից արդեն իսկ առաջարկվել է 2020թ. հունվարի 1-ից գազի գինը Հայաստանի համար սահմանին 1000 խմ-ի համար ներկայիս 165 դոլարից հասցնել 200-205 դոլարի, և ներկայումս բանակցությունների սեղանին հենց այս գինն է դրված: Եվ պատահական չէր, որ հենց Երևանում Պուտինը ընդհանուր էլեկտրաէներգետիկ տարածքի՝ գազի, նավթի և նավթամթերքի միասնական շուկաների ստեղծման խնդիրը երկարաձգեց ևս 5-6 տարով՝ թողնելով 2025թ.-ին, որպեսզի ՌԴ-ն հնարավորություն ունենա ևս 5-6 տարի այդ մահակը օգտագործելու ԵԱՏՄ անդամ երկրների դեմ:

Երևանում կայացած գագաթաժողովում Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվել է գազի սակագնի հարցը՝ չնայած պաշտոնական հայտարարություններում այդ մասին չի նշվում:

Ցավոք, դա միակ հուզող խնդիրը չէ հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում: Հայաստանի համար իր կարևորությամբ ոչ պակաս հրատապ է Լարսի անցակետի խնդիրը, որ տարին մի քանի անգամվա պարբերականությամբ ծառանում է հայ արտահանողների առաջ՝ համապատասխան էական բացասական հետևանքներով, երբ մարդիկ ստիպված են լինում ամբողջ մեքենաներով փչացած ապրանքը ոչ միայն թափել, այլև դրա համար կրկնակի տուգանքներ վճարել բնապահպանությանը և այն ընկերությանը, որին չեն կարողացել ըստ պայմանավորվածության ժամանակին մատակարարել նախատեսված բեռը: Այս երկուսն էլ որպես մահակ ՌԴ-ն պարբերաբար օգտագործում է Հայաստանի նկատմամբ:

Այս հանդիպմանը հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում ևս մեկ թնջուկ կար ու կա, որի լուծումը ևս ՌԴ-ն լավագույնս օգտագործում է Հայաստանի դեմ: Խոսքը Հարավկովկասյան երկաթուղու մասին է: Նախորդ տարվա ամռանը 6 ամիս շարունակ այս ընկերությունում ստուգումներ էին անցկացվում, ինչի արդյունքում 10-ամյա աշխատանքին վերաբերող փաստաթղթեր են առգրավվել, որոնք մինչ օրս չեն վերադարձվել՝ չնայած ընկերության դիմումներին: ՊԵԿ-ի ստուգումները շարունակվում են նաև ներկա պահին:

Ելնելով էլ այս ամենից՝ ՌԴ տրանսպորտի նախարարությունը սեպտեմբերի 20-ին հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կարող է դիտարկել Հայաստանում երկաթուղին ղեկավարելու մասին պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հնարավորությունը։ Իսկ մասնագետների գնահատմամբ՝ նման զարգացման դեպքում Հայաստանը չի կարող ինքնուրույն շահագործել երկաթուղին: ««Հարավկովկասյան երկաթուղին» ձեռք է բերել ամբողջ շարժակազմը: Եթե պայմանագիրը խզվի, հայկական երկաթուղին կպարալիզացվի, քանի որ մենք շարժակազմեր չունենք, դրանք ռուսական կողմինն են»: Սա էլ արդյունք էր թերևս Հայաստանի պատկան մարմինների կողմից պրոֆեսիոնալիզմի, շրջահայացության բացակայության, ինչը ռուսական կողմը լավագույնս օգտագործում է մեր դեմ:

Փաստորեն այս պահին հայ-ռուսական «տնտեսական» հարաբերություններում, ի թիվս բազում այլ խնդիրների, ծառացած է երեք հիմնախնդիր, որոնցից երկուսը տասնամյակների պատմություն ունի, որոնք, սակայն, վաղուց հիմնավոր լուծում են պահանջում, քանի որ ամեն րոպե ամեն կերպ բացասական ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա: Ցավոք, Փաշինյան-Պուտին գրեթե երեքժամանոց հիանալի հանդիպումից այդպես էլ չհասկացվեց, թե նշյալ հարցերի կապակցությամբ ինչ սպասելիքներ կարելի է ունենալ, թեկուզև հեռանկարում:

Այս գագաթաժողովի ֆոնին արդեն Հայաստանի ներսում տեղի ունեցավ տնտեսությանը վերաբերող իրադարձություն, որն արժանի է հիշատակման: Չնայած Հայաստանն էլ, Ղազախստանն էլ ԵԱՏՄ անդամ են, այդուհանդերձ այս երկրների միջև առևտրաշրջանառությունը մոտ է զրոյի: Բայց վերջին մեկ տարում այն «շեշտակի զարգացում» էր ապրում շնորհիվ Հայաստանից այս երկիր արտահանվող արտասահմանյան մեքենաների: Այդ հնարավորությունը ստեղծվել էր ԵԱՏՄ-ի կողմից Հայաստանին տրված երեք տարվա արտոնության հաշվին, որի ժամկետը լրանում է 2020-ի հունվարի 1-ին: Հենց միայն դրա շնորհիվ վերջին տարում Հայաստանի տնտեսությունը զգալի աճ է արձանագրում: Օրերս բավականին անհասկանալի որոշում էր կայացվել առ այն, որ հոկտեմբերի 5-ից օտարերկրյա քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցները կարող են արտահանվել միայն տարանցիկ համարանիշներով, իսկ հայկական համարներ հանելը հնարավոր է միայն ՀՀ-ում կացության համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում:

Դա նշանակում էր փաստացի արգելել Հայաստանից մեքենաների արտահանումը: Մինչ այդ մեքենաները արտահանվում էին 90%-ով հայկական համարներով, երեք տարի քշելուց հետո առանց մուծումների ձևակերպում են արդեն արտահանված երկրի համարներով, ու դրանով հարցը լուծվում է: Հենց դրանից ելնելով է, որ գալիս են այստեղից մեքենաներ տանելու, իսկ Հայաստանն էլ դրանից տասնյակ միլիոնավոր դոլարներ է շահում: Լավ էր, որ բարձրացված աղմուկը շուտ տեղ հասավ, ու կառավարությունը հասցրեց հետքայլ անել: Դա, իհարկե, հայ-ղազախական հարաբերությունների հարց չէ, բայց որոշումը կյանքի կոչելը տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս կբերեր մեր տնտեսությանը ինչ-որ պաշտոնյաների ապաշնորհության, պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով:

Իրանի նախագահ Ռոհանին Հայաստանում Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից մեկնելուց առաջ հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի ազատ առևտրի գոտին կսկսի գործել հոկտեմբերի վերջից։ Դա ողջունելի է և կարող է էական ազդեցություն ունենալ հայ-իրանական քաղաքական ու առևտրատնտեսական հարաբերությունների խթանման առումով, բայց այստեղ էլ խնդիր կա:

Ազատ տնտեսական գոտուն հարակից տարածքները նախկին պաշտոնյաների կողմից սեփականաշնորհվել են՝ շատ ցածր գներով, որպեսզի հետո բարձր գնով օտարվեն պետությանը՝ ազատ տնտեսական գոտուն ծառայեցնելու համար: Հիմա ազատ տնտեսական գոտին գրեթե միայն շենք է՝ առանց հողատարածքի, որտեղ ըստ էության առևտրատնտեսական հարաբերություններ ձևավորել գործնականում անհնարին է: Այստեղ էլ Հայաստանը արագացված տեմպերով անելիք ունի, այլապես հայտնվելու է բավականին նուրբ վիճակում թե՛ Իրանի և թե՛ ԵԱՏՄ երկրների մոտ: Բայց ամենից առաջ այդ գոտու առկայությունը Հայաստանին է պետք:

Ինչ է ստացվում. լավ է, որ Հայաստանի դերակատարությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում մեծանում է, Հայաստանի գործող ղեկավարը, ի տարբերություն նախկինների, կարողանում է հարցեր առաջ քաշել, խնդիրներ բարձրացնել, որպես ֆիգուր հանդես գալ: Բայց թվարկյալ, հրատապ լուծում պահանջող խնդիրների ուղղությամբ արդեն ավելի քան տարիուկես է՝ որևէ գործնական առաջընթաց չկա: Ավելին, ԱԺ պատգամավորների, փորձագետների, ոլորտի մասնագետների մակարդակով լուծման տարբերակներ են առաջարկվում, մինչդեռ հաճախ այն տպավորությունն է, որ Հայաստանի կառավարությունը դրանց լուծման տեսլականն իսկ չունի: Եվ, որ ոչ պակաս անհանգստացնող է, խնդիրների մի զգալի մասն առաջացել է գործող թիմի օրոք դրսևորված ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների հետևանքով: Նման իրավիճակում Փաշինյանի կառավարությունն իրեն այդպիսի շռայլություն թույլ տալու իրավունք չունի՝ հավելած, որ լուրջ վերլուծական կենտրոններ են պետք: Կառավարության այս թիմը նման խնդիրներ լուծելու պատրաստ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում