Nature Neuroscience պարբերականը հրապարակել է նեյրոֆիզիոլոգների հետազոտությունը, որտեղ ասվում է, որ տղամարդկանց և կրծողների ուղեղում կան հատուկ նյարդային բջիջներ, որոնց ակտիվացման դեպքում նույնիսկ ամենավախկոտին կարելի է համարձակ տղամարդու վերածել։
Մկներին հետևելիս հետազոտողները նկատել են, որ կոնֆլիկտային իրավիճակներից ելքը կախված էր հիպոտալամուսում նյարդային հյուսվածքի մի հատվածից, որը վերահսկում է հորմոնների արտազատումը, մասնավորապես՝ սեռական ցանկության։ Որքան մեծ էր դրա ակտիվությունը, այնքան կրծողներն ավելի մեծ ագրեսիա էին ցուցաբերում և հակառակը։
Ուստի, հետազոտողները որոշեցին կառավարել այդ հատվածում ակտիվությունը։ Արդյունքում վախկոտ կրծողները ագրեսիվ վարքագիծ էին դրսևորում։