Wednesday, 24 04 2024
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Ջրվեժում 30-ամյա տղամարդը ներընտանեկան վիճաբանության ժամանակ սպանել է աներձագին ու փախել Հայաստանից

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Սոկրատ Մ.-ի գործի դատական քննությունը:

1971 թվականի սեպտեմբերին ծնված Սոկրատ Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Սպանվածը Սոկրատի աներձագն էր:

Դեպքի կատարման պահին Սոկրատ Մ.-ն ընդամենը  30 տարեկան էր՝ դեպքը տեղի է ունեցել  2002 թվականի հունիսի 30-ին՝ 16,5 տարի առաջ, իսկ դատական ակտը կայացվել է օրեր առաջ…

Ըստ դատական ակտի՝ Սոկրատ Մ.-ն աներձագի՝ Ռուդիկ Մ.-ի կողմից վերջինին պատկանող՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող տունը վաճառելու արդյունքում ստացված 3 հազար դոլարից 1000 դոլար՝ որպես մասնաբաժին ստանալու հարցով վիճել է Ռուդիկ Մ.-ի հետ: Այդ կապակցությամբ իր ընտանիքում առաջացած խնդիրներից վիրավորված ու նեղսրտած՝ Սոկրատ Մ.-ն 2002 թվականի հունիսի 30-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում գնացել է Ջրվեժ, տանից դուրս է կանչել Ռուդիկ Մ.-ին, վաճառված տանից իրեն մասնաբաժին տալու, իր ընտանիքի քայքայման վտանգ առաջացնելու դրդապատճառներով վիճաբանության մեջ է մտել վերջինիս հետ:

Վիճաբանության ընթացքում, ըստ դատական ակտի, Սոկրատ Մ.-ն դանակով հարվածներ է հասցրել Ռուդիկ Մ.-ի կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին, պատճառել է կտրած-ծակած թափանցող վերք, ինչի արդյունքում վնասվել է տուժողի միջկողային մկանը, սրտապարկը, միջանցիկ սրտամկանը: Սոկրատ Մ.-ն ևս երկու հարված է հասցրել տուժողի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին՝ պատճառելով մեկ թափանցող ու մեկ չթափանցող վերք՝ ձախ թոքի վերին բլթի վնասումով: Դրանից հետո Սոկրատը նույն դանակով հարվածել է Ռուդիկի ձախ անութափոսին ու պատճառել չթափանցող վերք:

Ռուդիկ Մ.-ն դիմադրել է, նա Սոկրատի հետ ընկել է գետնին: Միջամտել են հարևանները, ինչից հետո Սոկրատը դիմել է փախուստի, իսկ Ռուդիկը տեղափոխվել է տուն, հետո՝ հիվանդանոց, որտեղ առանց գիտակցության գալու 2002 թվականի հուլիսի 9-ին մահացել է սիրտ-թոքային անբավարարությունից և գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից:

Սոկրատ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար, 2002 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ Սոկրատ Մ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ հոկտեմբերի 1-ին քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև Սոկրատ Մ.-ի հայտնաբերումը…

2016 թվականի դեկտեմբերին Սոկրատ Մ.-ն հայտնաբերվել է Ռուսաստանում՝ Կազան քաղաքում, տեղափոխվել է Հայաստան:

2017 թվականի հունվարի 1-ին կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Նախաքննական մարմինը Սոկրատ Մ.-ին մեղադրանք է առաջադրել ծանրացուցիչ հանգամանքում՝ շահադիտական դրդումներով կատարած դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Դատարանում Սոկրատ Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 1993 թվականին ամուսնացել ու կնոջ հետ մեկնել է ՌԴ: Այնտեղ բնակվել է կնոջ ծնողների ու եղբոր հետ: Աշխատել է աներոջ ու աներձագի՝ Ռուդիկի հետ: Ընդհանուր վաստակած գումարից տուն են գնել աներոջ ընտանիքի համար: Ռուդիկը հորը ստիպել է այդ տունը վաճառել, իր վաստակած գումարը հանձնել իրեն:

Մեկուկես տարի անց՝ 1995 թվականին Սոկրատ Մ.-ն ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան: Կնոջ ծնողների հետ եղել է շատ լավ հարաբերությունների մեջ: Ռուսաստանում գտնված ժամանակ Ռուդիկի հետ մեկ անգամ էր վիճել՝ երբ Ռուդիկը ցանկություն  էր հայտնել ամուսնանալ անչափահաս աղջկա հետ: Դրանից հետո իրենց միջև վեճեր չեն եղել:

Ըստ Սոկրատի՝ 2002 թվականին, երբ Հայաստանում էին, իր տուն է եկել Ռուդիկն ու ասել է, թե երկու օր առաջ է Հայաստան եկել ու գտնվել է մորաքրոջ տանը: Ռուդիկն ասել է, թե հայրը լիազորել է, որ ինքը վաճառի Ջրվեժի տունը, գումարի մի մասը տանի Ռուսաստան, մի մասն էլ տա քրոջը՝ Սոկրատի կնոջը:

Սոկրատը հայտնել է, թե մինչև Ռուդիկի այցելությունը ինքն արդեն հեռախոսով խոսել էր աներոջ հետ, նա ասել էր, թե անտուն է մնացել, խնդրել էր հայաստանյան տան համար գնորդ գտնել ու վաճառել տունը:

Հետագայում Սոկրատն իմացել է, որ Ռուդիկը գնորդ գտել է, տունը վաճառում է 3 հազար դոլարով: Ըստ Սոկրատի՝ ինքը խորհուրդ է տվել այդ գնով տունը չվաճառել, ավելի թանկ վաճառել, որպեսզի աները կարողանա Ռուսաստանում տուն գնել: Այդ հարցի հետ կապված՝ վիճաբանություն է եղել իր ու Ռուդիկի, իր ու կնոջ միջև:

Հաջորդ օրը կինը հեռացել է իրենից:

Մեկ շաբաթ անց իր տուն են գնացել Ռուդիկը, նրա հորեղբոր որդին ու մորաքրոջ որդին: Առաջարկել են, որ իրենց երեք երեխաներից մեկին կինը վերցնի, երկու երեխաները մնան իր մոտ՝ այդպես բաժանվեն: Ինքը չի ցանկացել, որ երեխաներին այդպես բաժանեն: Նրանք երեխաներին ու կնոջը վերցրել, տարել են Ջիլ գյուղ: Ինքը չի իմացել՝ ուր են տարել, փնտրել է կնոջն ու երեխաներին, երեք օր հետո է իմացել նրանց տեղը: Գնացել, կնոջը վերցրել, վերադարձել է տուն: Իմացել է, որ Ռուդիկը նշանվել է Ջրվեժում ապրող մի կնոջ հետ: Մի քանի օր հետո իր կինը նորից հեռացել է իրենից: Ինքը դարձյալ չի իմացել նրա տեղը: Գնացել է Ռուդիկի նշանածի տուն՝ Ջրվեժ, բակից ձայն է տվել Ռուդիկին, առաջարկել է բակ իջնել՝ խոսելու: Նա իջել է բակ: Զրուցել են: Ինքը նրան հարցրել է՝ ինչո՞ւ է ուզում բաժանել իրեն ու կնոջը, ինչո՞ւ է քայքայում իր ընտանիքը: Ռուդիկը վիրավորական արտահայտություն է արել իր երեխաների հասցեին, ինքը բարկացել ու մի անգամ հարվածել է նրան:

Ըստ Սոկրատի՝ Ռուդիկը բակ էր իջել դանակով: Նա հարվածել, վնասել է իր ձեռքը: Ինքը խփել է նրա ձեռքին, դանակն ընկել է գետնին: Հետո իրենք նույնպես ընկել են գետնին, ու ինքը զգացել է, որ դանակը մտել է Ռուդիկի կողքը: Դրանից հետո իրենք կանգնել են: Ինքը դանակը խրել է հողի մեջ, չի թույլատրել, որ Ռուդիկը վերցնի այն: Մարդիկ են հավաքվել, ինքը խնդրել է, որ նրանցից մեկը դանակը վերցնի ու հեռացնի: Ռուդիկը տուն է գնացել, ինքն էլ տեսել է, որ վիրավոր է, դարպասը բացել ու գնացել է… Հավաքված մարդիկ իրեն ճանապարհ են տվել, ինքը գնացել է:

Սոկրատ Մ.-ն պնդել է, թե ինքը շահադիտական նպատակ չի ունեցել, Ռուդիկից գումարի ակնկալիք չի ունեցել, հազար դոլարի պահանջ չի ներկայացրել: Դեպքից հետո գնացել է ընկերոջ տուն, հաջորդ օրը գնացել է Ապարան, այնտեղից էլ՝ Վրաստան, հետո՝ Ռուսաստան: Ռուսաստան գնալու նպատակը փող վաստակելն էր:

Սոկրատը նշել է՝ ստացվում է՝ ինքը 15   տարի թաքնվել է, ինքը կարծում է՝ ինքն էլ է տուժող…

Սոկրատ Մ.-ն նշել է, թե Ռուդիկին սպանելու դիտավորություն չի ունեցել, բայց խնդրել է իր արարքը որակել որպես պարզապես դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սոկրատ Մ.-ի կինը հայտնել է, թե դեպքի օրվա առավոտյան ինքը գնացել էր եղբոր տուն՝ ամուսնության առթիվ շնորհավորելու: Երեկոյան ոստիկաններից իմացել է, որ դեպք է տեղի ունեցել…

Ըստ վկայի՝ սպանության պատճառը եղել է այն, որ ինքն ու երեխաները տանից հեռացել էին, ամուսինը վիրավորվել էր, համարել էր, թե գյուղում խայտառակ է եղել:

Վկան ասել է՝ եղբորն է մեղավոր համարում իրենց ընտանեկան գժտության հարցում, ինքն ամեն հարցում լսել է եղբորը: Ամուսինը Ռուդիկից վիրավորվել է նաև այն ժամանակ, երբ նա առաջարկել է երկու երեխային թողնել Հայաստանում, մեկին տանել Ռուսաստան… Ամուսնու արժանապատվությունը վիրավորվել է…

Վկան Սոկրատին բնորոշել է՝ որպես լավ ամուսնու և լավ հոր, նա մեծ հարգանք է տածել իր ծնողների հանդեպ: Մինչև 2002 թվականը Սոկրատը երեք անգամ վիրահատվել էր, նա նյարդային էր… Դեպքից հետո ինքը շարունակել է ապրել Սոկրատի հայրական տանը, մինչև օրս ապրում է այնտեղ:

Դատարանն արձանագրել է, որ գործի քննությամբ ձեռք չի բերվել թույլատրելի, վերաբերելի ու արժանահավատ ապացույցների համակցությունը, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն, թե սպանությունը կատարվել է շահադիտական դրդումներով:

Դատարանը Սոկրատ Մ.-ի արարքը վերաորակել է, նրան մեղսագրել է դիտավորյալ սպանության կատարում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի ոչ թե 2-րդ՝ ծանր մասով, այլ  1-ին՝ ավելի մեղմ մասով՝ սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների, տվյալ դեպքում՝ առանց շահադիտական դրդումների:

Դատարանն արձանագրել է, որ դեպքի կատարման ժամանակ՝ 2002 թվականի հունիսի 30-ին, դեռևս գործում էր 1961 թվականի քրեական օրենսգիրքը: Սոկրատ Մ.-ի արարքը համապատասխանում էր այն ժամանակվա քրեական օրենսգրքի  100 հոդվածին, որով նախատեսված էր 5-ից 12 տարի ազատազրկում:

Ըստ այն ժամանակվա օրենքի՝ «անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե հանցագործությունը կատարելու ժամանակից անցել է 15 տարի և վաղեմությունն ընդհատված չի եղել այլ հանցագործության կատարմամբ…»:

Ներկա քրեական օրենսգրքով Սոկրատ Մ.-ի արարքը համապատասպանում է 104 հոդվածի 1-ին մասին, որով նախատեսվում է 8-ից  15 տարի ազատազրկում: Ներկա օրենսգրքով նախատեսված է՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի դեպքում անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից անցել է 20 տարի, և վաղեմության ժամկետն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:

Ակնհայտ է, որ Սոկրատ Մ.-ի համար առավել բարենպաստ են, հետևաբար՝ կիրառելի են  1961 թվականի քրեական օրենսգրքի դրույթները: Ամբաստանյալի վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն…

Դատարանը Սոկրատ Մ.-ին մեղավոր  է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և նրան ազատել է քրեական պատասխանավությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում