211652_close_icon
views-count2230 դիտում article-date 14:18 27-02-2021

Երևանը չի հրաժարվում Բաքվի հետ երկխոսությունից, բայց անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ, օրակարգի ձևավորում․ Արա Այվազյանը հարցազրույց է տվել ria.ru-ին

Երևանը չի հրաժարվում Բաքվի հետ երկխոսությունից, բայց անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ, օրակարգի ձևավորում, ria.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը։

«Մենք երբեք չենք հրաժարվում հանդիպումներից։ Սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն դրա անցկացումն արձանագրելու նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է համապատասխան մթնոլորտի ստեղծմանը, կոնկրետ օրակարգի ձևավորմանը»,- ասել է Այվազյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, և արդյոք երկու երկրների ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ բանակցություններ են ընթանում։

Նրա խոսքով՝ ոչ պակաս կարևոր է, որ հանդիպումներն անցնեն «մյուս կողմի համաձայնության առկայության դեպքում»։

Նմանատիպ նյութեր