Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մանվել Գրիգորյանի փոխարեն. ԵԿՄ-ն կմնա՞

Ժամանակը ցույց կտա, Մանվել Գրիգորյանը կմնա ԵԿՄ-ում, թե ոչ, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ԵԿՄ նոր նախագահի թեկնածու, թերևս հինգ րոպե պակաս նախագահ, «Իմ քայլը» խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը: Հասկանալի է, թե ինչու է Մանվել Գրիգորյանի հարցը հուզում լրագրողական կամ ավելի լայն հանրությանը, սակայն խորքային առումով պետք է շոշափել ոչ թե Մանվել Գրիգորյանի ԵԿՄ-ում մնալու հարցը, այլ քաղաքականության մեջ ԵԿՄ մնալ-չմնալու հարցը:

Ի՞նչ կարևոր է՝ ԵԿՄ-ում կմնա՞ Գրիգորյանը, թե ոչ: Դա ներկայումս հանրությանը առնչվո՞ղ խնդիր է: Առանցքային խնդիրն այն է, թե արդյո՞ք ԵԿՄ-ն շարունակելու է մնալ քաղաքականության մեջ՝ փաստացի, ու այս շրջափուլում էլ լինել նոր իշխանության քաղաքական գործիք կամ այսպես ասած աջակից: Սա է առանցքային խնդիրը և այս հարցերն է, որ պետք է հետաքրքրեն հանրությանը: Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ պետք է փոխվեն ԵԿՄ դերակատարները, առաջնային պլան գան մարդիկ, որոնք մեծ ավանդ են ունեցել ազատամարտում, սակայն այս տարիներին եղել են հետին պլանում: Սա իհարկե եղել է հետևանք այն բանի, որ նախորդ իշխող համակարգի համար ԵԿՄ-ն ոչ թե ազատամարտի, պատերազմի վաստակի գնահատման, այլ պատերազմի, հաղթանակի ռեսուրսը իշխանական խնդիրներին ծառայեցնելու միջոց էր: Ըստ այդմ առաջին պլան էին գալիս նրանք, ովքեր արժեքավոր էին այդ խնդրի, այդ նպատակի տեսանկյունից, ոչ թե արժեքավոր էին պետական ու հանրային հարցերում պատերազմի հաղթանակի ռեսուրսի սահուն տրանսֆորմացման ռազմավարական խնդրի լուծմանը նպաստելու առումով: Միևնույն ժամանակ, այս ցավալի փորձն ունենալով հարցադրումը կարևոր է նաև այս փուլում:

Սասուն Միքայելյանի գլխավորությամբ ձևավորվում է նոր ԵԿՄ, որի ռազմավարական խնդիրը պետք է լինի այդ կառույցը քաղաքականությունից դուրս բերե՞լը, թե՞ արդեն նոր քաղաքական իրողություններում իշխանության սպասարկման դաշտում տեղավորելը:

Անկասկած է, որ նոր իրավիճակում նոր իշխանության համար կարևոր էր կառավարելիության, վերահսկելիության դաշտում պահել ԵԿՄ-ն, որը նախկին իշխող համակարգի ռազմականացված միավորումներից մեկն էր: Եթե Սասուն Միքայելյանը այդ մարտավարական խնդրի լուծման միջոցներից մեկն է, ապա այստեղ իհարկե գործընթացը տեղավորվում է հանրային, պետական շահի շրջանակում, բայց դարձյալ՝ տակտիկական շրջափուլի հաշվարկով: Որովհետև, ռազմավարական առումով խնդիրը պետք է լինի ԵԿՄ-ն ապաքաղաքականացնելը, միաժամանակ նաև ապառազմականացնելը, և դա պետք է տեղի ունենա ինստիտուցիոնալ մեխանիզմներով, որոնք պետք է առնչվեն ոչ միայն ԵԿՄ-ին, այլ հնարավոր բոլոր այդօրինակ կառույցներին, որոնք կան նաև այլ անվանումներով և ֆորմատներով: Այդ խնդիրն իրականում եղել է Հայաստանում քաղաքական զարգացումների արժեզրկման և նենգափոխման հիմքում, ու քանի դեռ հիմքում այն վերացված չէ ինստիտուցիոնալ մակարդակում, Հայաստանում քաղաքական արդիականացման հեռանկարները մշտապես ենթակա են լինելու հիմնարար այդ արատի այս կամ այն կերպ ազդեցությանը: Այստեղ է, որ լուծումը չի կարող լինել վատ Գրիգորյանին, լավ Միքայելյանով փոխարինելու մեջ: Ընդ որում, խորքային լուծումը նաև էապես անհրաժեշտ է հենց ազատամարտի վետերաններին, նրանց թե վաստակի ապաքաղաքական ու լիարժեք գնահատման, թե ունեցած սոցիալ-հոգեբանական խնդիրների ապաքաղաքական լուծման, ինստիտուցիոնալ լուծման հեռանկարի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում